Մեծ Բրիտանիան, հետևելով ԱՄՆ-ին, պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի բորսայի նկատմամբ

Լուրեր

07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
Բոլորը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը թարմացրել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների ցուցակը և դրանում ներառել Մոսկվայի բորսան, Ազգային քլիրինգային կենտրոնը և Ազգային հաշվարկային դեպոզիտարիան, գրում է Meduza-ն։

Նշվում է, որ երեք ֆինանսական կազմակերպությունները մասնակցել և շարունակում են մասնակցել Ռուսաստանի կառավարությանն օգուտներ քաղելու և աջակցելու գործում՝ բիզնես վարելով ռազմավարական նշանակության ոլորտում։ Բրիտանիայի կողմից սահմանված պատժամիջոցները ենթադրում են ակտիվների սառեցում և հավատարմագրային ծառայությունների սահմանափակումներ:

Պատժամիջոցների ցուցակում են «СПБ Биржа»-ն, «Վոլգա-Դնեպր» ավիափոխադրողը, Տամբովի վառոդի գործարանն ու ևս մի շարք իրավաբանական անձինք, ինչպես նաև ընկերություններ Չինաստանից, Ղրղզստանից և Իսրայելից։ Ընդհանուր առմամբ, պատժամիջոցների թարմացված ցանկում ընդգրկված է 35 ընկերություն։

Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել վեց նավերի նկատմամբ, որոնք կապված են «Ուկրաինայի ապակայունացման» կամ Ռուսաստանի կառավարությանը աջակցելու մեջ։ Սահմանափակումներ են մտցվել նաև յոթ անձանց նկատմամբ, այդ թվում՝ Մոսկվայի բորսայի ղեկավար Յուրի Դենիսովի, «Մեգաֆոնի» նախկին գլխավոր տնօրեն Իվան Տավրինի և Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի եղբորորդու՝ Յակուբ Զաքրիևի նկատմամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն էր հայտարարել նոր պատժամիջոցների փաթեթի մասին՝ ուղղված Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած շարունակական պատերազմին: