ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի, Թուրքիայի, Բելառուսի և այլ երկրների 300 ընկերությունների նկատմամբ

Լուրեր

07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
Բոլորը

ԱՄՆ-ը հայտարարել է նոր պատժամիջոցների փաթեթի մասին՝ ուղղված Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած շարունակական պատերազմին: Եվս 33 անձ և շուրջ 300 ընկերություններ ու կազմակերպություններ՝ ինչպես ռուսական, այնպես էլ օտարերկրյա, որոնք օգնում են Մոսկվային շրջանցել արդեն իսկ ներդրված սահմանափակումները, հայտնվել են սև ցուցակում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ֆինանսների նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ սահմանափակումների ենթակա իրավաբանական անձանց թվում են ընկերություններ Չինաստանից, Թուրքիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Բուլղարիայից, Սերբիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Բելառուսից և Բրիտանական Վիրջինյան կղզիներից։

Պատժամիջոցներ են կիրառվել նաև ռուսական մի շարք ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ, որոնք միջնորդ են հանդես գալիս ռուսական արտարժույթի շուկայում դոլարի առևտրում։ Խոսքը, մասնավորապես, Մոսկվայի բորսայի, Ազգային քլիրինգային կենտրոնի և Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի մասին է։

Մասնագիտական տելեգրամ-ալիքների համաձայն՝ Մոսկվայի բորսայի և քլիրինգային կենտրոնի դեմ պատժամիջոցները սպառնում են դոլարային համակարգից մեկուսացմանը, այդ թվում՝ դոլարով և եվրոյով առևտրի դադարեցմանը։

Մոսկվայի բորսան արդեն հայտարարել է, որ հունիսի 13-ից հարթակը դոլարով և եվրոյով առևտուր չի իրականացնելու, միաժամանակ, նշել, որ ունի անհրաժեշտ գործիքներ՝ աճող տատանողականության պայմաններում անխափան առևտուր ապահովելու համար։

Սահմանափակումների ցուցակում են հայտնվել նաև «Սոգազ»-ը և Ռուսաստանի ազգային վերաապահովագրական ընկերությունը։ Ցուցակում ավելի քան 100 իրավաբանական և ֆիզիկական անձինք կան, որոնք զբաղվում են ռուսական էներգետիկայի, մետալուրգիական և լեռնահանքային արդյունաբերության ու արտահանման ներուժի զարգացմամբ, ինչպես նաև օգնում են շրջանցել նախկինում սահմանված սահմանափակումները։ Ցուցակում են նաև ավելի քան մեկ տասնյակ անդրազգային ցանցեր, որոնք ոսկի են լվանում ռուս արտադրողի համար, աջակցում են անօդաչու թռչող սարքերի արտադրությանը և գնում են զգայուն, կարևոր նյութեր ռուսական քիմիական և կենսաբանական զենքի ծրագրի համար: