ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին` հայկական պատվիրակության Բուչա այցից հետո. Զախարովա

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի Բուչա կատարած այցից հետո: Այս մասին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. գրում է News.ru-ն։

«Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի այցը Բուչա քաղաք պաշտոնական Երևանի բացահայտ ոչ բարեկամական քայլ ենք համարում։ Մեզ անհանգստացնում է Ուկրաինայի ԶՈւ-ն կարիքներին նրանց կողմից օգնություն տրամադրելը և այնտեղ Ռուսաստանի դեմ արված անընդունելի հայտարարությունները»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նա նշել է, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը «արևմտամետ» «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի համախոհն է, «ուստի նրա արձագանքը միանգամայն հասկանալի է»։ Զախարովան նաև ցավալի է համարել այն փաստը, որ Հայաստանի իշխանությունները համերաշխ են նման հայտարարություններին։

Հիշեցնենք` Բուչա քաղաքի սոցիալական ցանցերի պաշտոնական էջում նշված էր, որ Տեր-Մարգարյանն ու Կարապետյանը հանդիպում են ունեցել քաղաքապետի հետ: Քննարկվել են ուկրաինական քաղաքի և Երևանի վարչական շրջանի միջև համագործակցության հնարավորությունները:

Հայկական պատվիրակությունը դեղորայքի տեսքով մարդասիրական օգնություն էր նվիրաբերել Բուչայի երկրորդական օղակի բժշկական հաստատություններին։