Ֆրանսիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով ՌԴ և Ուկրաինայի երկքաղաքացի է ձերբակալվել

Լուրեր

09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
Բոլորը

Ֆրանսիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով Ռուսաստանի և Ուկրաինայի երկքաղաքացիություն ունեցող Դոնբասից տղամարդ է ձերբակալվել։ Այս մասին գրում է Current time-ը՝ վկայակոչելով Le Figaro-ն։

Երկրի ազգային հակաահաբեկչական դատախազության տվյալներով՝ 26-ամյա երիտասարդը հունիսի 3-ին, ենթադրաբար, հյուրանոցի իր համարում պայթուցիկ պատրաստելիս պայթել է։ Արտակարգ պատահարի հետևանքով նա լուրջ այրվածքներ է ստացել և հոսպիտալացվել։ Նշվում է, որ նա իջևանել է Փարիզի մերձակայքում՝ Ռուասի ան-Ֆրանսի մունիցիպալիտետի երկու աստղանի հյուրանոցում, որտեղ գտնվում է Փարիզ-Շառլ դը Գոլ միջազգային օդանավակայանը։

Պայթյունի պատճառով հյուրանոցը տարհանվել է։ Տղամարդու սենյակում խուզարկության ժամանակ հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր պատրաստելու բաղադրիչներ, գումար, մի քանի կեղծ անձնագիր և հրազեն։

Ձերբակալվածը, մինչդեռ, պնդել է, որ իր ձեռքում պայթել է բջջային հեռախոսի մարտկոցը, որը փորձում էր վերանորոգել։

Le Figaro-ի տեղեկություններով՝ կասկածյալը ծնվել է Դոնբասում, ռուսամետ դիրքորոշում ունի և երկու տարի կռվել է ռուսական բանակի կազմում Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման ժամանակ։

«Հետաքննության նախնական եզրակացությունների համաձայն՝ կասկածյալը փորձել է մի քանի պայթուցիկ սարք պատրաստել՝ ուկրաինական բանակի համար նախատեսված ֆրանսիական ռազմական տեխնիկան ոչնչացնելու համար»,- գրում է պարբերականը։