Հրանտ Դինքի գործով դատախազը դատական նիստում հանդես է եկել մեղադրական ճառով

Լուրեր

07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը գործարկել են ԹՐԻՓՓ-ի եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերը
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
Բոլորը

Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության  գործով հերթական դատական նիստում ներկայացվել է գլխավոր դատախազի դիրքորոշումը։

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ նիստին ներկա են եղել կալանավորված ամբաստանյալներ Օքան Շիմշեքը, Գազի Գյունայը, Վեյսալ Շահինը և կողմերի փաստաբանները։ Մի շարք կասկածյալներ նիստին միացել են հեռավար տարբերակով այլ քաղաքներից։

Դատախազը ամբաստանյալներ Վեյսալ Շահինին, Ալի Օզին, Գազի Գյունային, Հասան Դուրմուշօղլուին, Մեհմեդ Այհանին, Օքան Շիմշեքին, Օնուր Քարաքայային, Օսման Գյուլբելին պահանջել է  դատապարտել ցմահ ազատազրկման «կանխամտածված» հանցագործությունների համար։

Կասկածյալ Բեքիր Յոքուշի նկատմամբ դատախազը պահանջել է կիրառել 22 տարի 6 ամսից մինչև 30 տարի ազատազրկում: «Դիտավորությամբ սպանությանն օժանդակելու» մեղադրանքով ամբաստանյալ Յավուզ Քարաքայայի համար ևս դատախազը պահանջել է 22 տարի 6 ամսից մինչև 30 տարի ազատազրկում։

Դատարանը որոշել է պահպանել գործով մեղադրյալներին կալանքի տակ պահելու՝ նախկինում ընդունված որոշումը:

Նշենք, որ 2023թ-ի նոյեմբերին Դինքին սպանած Օգյուն Սամասթը պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել բանտից՝ «լավ վարքի» համար։ Նշվում էր, որ 16 տարի 10 ամիս բանտում գտնվող Սամասթը բավարարել է պայմանական վաղաժամկետ ազատման պայմանները՝ «անձնական զարգացման համար կատարված դիտարկումների ժամանակ լավ վարք դրսևորելով»։

Բանտից ազատ արձակվելուց հետո, սակայն, Սամասթին նոր մեղադրանք է առաջադրվել, նրան սպառնում է 7,5-ից մինչև 12 տարի ժամկետով ազատազրկում։ Նա այժմ մեղադրվում է ահաբեկչության և Գյուլենի կրոնական շարժման հետ ենթադրյալ կապերի մեջ։ Դատարանը Սամասթի նկատմամբ երկրից հեռանալու արգելք է սահմանել։

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարին՝ Ստամբուլում ԱԿՈՍ պարբերականի խմբագրության շենքի դիմաց: Մարդասպան Սամասթն այդ ժամանակ 17 տարեկան էր․ նա անչափահասների դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման, սակայն տարիքի պատճառով պատժաչափը կրճատվել է մեկ երրորդով: Ի վերջո, նա, ընդհանուր առմամբ, դատապարտվել էր 22 տարի 10 ամիս ազատազրկման։ Պատիժների կատարման մասին օրենքի համաձայն՝ Սամասթը պետք է կրեր այս պատժից 15 տարի 2 ամիսը, որից վերջին 1,5 տարին՝ պայմանական վաղաժամկետ ազատման պայմաններում։

Էմմա Չոբանյան