Ադրբեջանում բռնաճնշումները շարունակվում են․ հայտնի տնտեսագետ է ձերբակալվել

Լուրեր

07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը գործարկել են ԹՐԻՓՓ-ի եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերը
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
Բոլորը

Ադրբեջանում բռնաճնշոմների ալիքը շարունակվում է։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ նախօրեին ոստիկանները ձերբակալել են հայտնի տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեին։ Ըստ նրա հարազատների՝ տնտեսագետինուժի կիրառմամբ  բերման են ենթարկել առավոտյան՝ մեքենայով աշխատանքի գնալիս։

Դրանից հետո նրան տարել են տուն՝ խուզարկության, ապա՝ Բաքու քաղաքի ոստիկանական գլխավոր վարչություն։ Թե ինչում է մեղադրվում Մեհրալիզադեն, հայտնի չէ։ ՆԳՆ մամուլի ծառայությունից էլ լրատվամիջոցներին  հայտնել են, թե Ֆարիդ Մեհարալիզադեն ոչ թե ձերբակալվել է, այլ հրավիրվել է ոստիկանություն, և կատարվում է հետաքննություն։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ  Մեհրալիզադեն դեռ ազատ չի արձակվել։ Ներքին գործերի նախարարությունը չի պարզաբանում տնտեսագետի ճակատագիրը, նրա ձերբակալման  պատճառը։ Օրենքի համաձայն՝ ձերբակալվածին կամ պետք է մեղադրանք առաջադրվի կամ նա պետք  է ազատ արձակվի 48 ժամվա ընթացքում։

Հավելենք, որ ԵՄ արտաքին կապերի և անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Պետեր Ստանոն հայտարարություն էր տարածել Ադրբեջանում ներման ակտի ու մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ ԵՄ-ն Բաքվին կոչ էր արել դադարեցնել ճնշումներն ու ազատ արձակել քաղբանտարկյալներին։

Էմմա Չոբանյան