Ռուսաստանը կսկսի շարժական ապաստարաններ կառուցել միջուկային հարձակումից պաշտպանվելու համար

Լուրեր

27.11.2026 | 10:41
10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է․ ՀԿԿ
27.11.2026 | 10:32
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են
27.11.2026 | 10:23
Գուկեշը և Սինդարովը դարձյալ չեն պարզել հաղթողին
27.11.2026 | 10:15
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
27.11.2026 | 10:07
Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»
27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
Բոլորը

Ռուսաստանը մոդուլային շարժական ապաստարաններ կտեղակայի՝ բնակչությանը միջուկային հնարավոր հարվածի հետևանքներից պաշտպանելու համար, գրում է The Moscow Times-ը։

Կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ քաղաքացիական պաշտպանության առկա կառույցները բավարար չեն ողջ բնակչությանը պատսպարելու համար։ Ստորգետնյա բազմաթիվ կառույցներ անմխիթար վիճակում են և տեխնիկապես անհնար է վերականգնել։
Ուստի՝  մոդուլային կառուցվածքներով ապաստարանների կառուցումը պետք է դառնա քաղաքացիների պաշտպանության նոր միջոց։
«Ներկայումս այս մեթոդը կարող է օգտագործվել բլոկ-մոդուլային տիպի քաղաքացիական պաշտպանության կառույցներ ստեղծելու համար, որոնք ունեն մի շարք առավելություններ կապիտալ կառույցների նկատմամբ, օրինակ՝ շարժունակության առումով (հնարավոր է փոխել տեղակայման վայրը), սահմանափակ տարածքում տեղաբաշխման մի շարք մեթոդներ»,- ասվում է հիմնավորման մեջ։
Մինչ այս Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի (VNII GOChS) գիտնականները հայտարարեցին КУБ-М մոդելի տիպի շարժական ապաստարանի մշակման մասին, որը մարդկանց կարող է պաշտպանել ոչ միայն միջուկային պայթյունի պահին ճառագայթումից, այլև տարածքի ռադիոակտիվ աղտոտվածությունից:
«КУБ-М»-ը ներառում է երկու մոդուլ՝ 54 մարդու համար նախատեսված սենյակ և տեխնիկական բլոկ: