Մակրոնին 2024 թվականի Վեստֆալյան խաղաղության մրցանակ է շնորհվել

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արժանացել է Վեստֆալյան խաղաղության 2024 թվականի միջազգային մրցանակին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Դուք պարզապես գործիչ չեք, դուք ոգեշնչող եք: Այնտեղ, որտեղ ուրիշները խոսում են սահմանների մասին, դուք խոսում եք հորիզոնների մասին»,- ասել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մայիսի 28-ին Մյունսթերում մրցանակների հանձնման արարողության ժամանակ՝ Մակրոնի Գերմանիա եռօրյա այցի վերջին օրը:

Մրցանակը Ֆրանսիայի առաջնորդին շնորհվել է «Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբում հակամարտությունը զսպելու անխոնջ ջանքերի համար»:

Էմանուել Մակրոնը «եվրոպական ինքնիշխանության կոչ է արել ռուսական հարձակումից դեռևս շատ առաջ», ասել է Շտայնմայերը, որը նախագահել է մրցանակաբաշխության ժյուրին։ Նա Մակրոնին անվանել է «եռանդուն եվրոպացի» և շնորհակալություն հայտնել ֆրանս-գերմանական հարաբերություններին նվիրվածության համար։

«Այն փաստը, որ Ֆրանսիան և Գերմանիան այսօր այդքան մոտ են, ես դրանում համոզված եմ, նաև ձեր նմանների շնորհիվ է։ Դուք միշտ պատրաստ եք ընդառաջ գնալ Գերմանիային, նախաձեռնում եք քննարկումներ, փորձում եք ստիպել մեզ՝ գործել այստեղ ու այնտեղ»,- ասել է Գերմանիայի նախագահը իր ֆրանսիացի գործընկերոջ մասին։

Էմանուել Մակրոնին այս մրցանակը շնորհելու որոշումը կայացվել է դեռ 2023 թվականին։ Բայց մրցանակաբաշխությունը հետաձգվել է, քանի որ այդ տարի նախատեսված նրա պետական ​​այցը Գերմանիա հետաձգվել է Ֆրանսիայում անկարգությունների պատճառով։