2024թ․ առաջին երեք ամսում ՌԴ-ից արտաքսվել է շուրջ 22 հազար օտարերկրյա քաղաքացի, 669 մարդ զրկվել է ՌԴ քաղաքացիությունից

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

2024 թվականի հունվարից մինչև ապրիլ Ռուսաստանից արտաքսվել է մոտ 22 հազար օտարերկրյա քաղաքացի, ինչը գրեթե երկու անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այս մասին գրում է «Верстка»-ն՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ-ի վերլուծական զեկույցը։

Ռուսաստանից արտաքսման սպասող հատուկ հաստատություններում ավելի քան 6,8 հազար օտարերկրացի է պահվել, ինչը նույնպես երկու անգամ ավելին է, քան նախորդ տարի։

Աճել է նաև Ռուսաստան մուտք գործելու մերժումների թիվը. եթե 2023 թվականի առաջին երեք ամիսներին Ռուսաստանի Դաշնություն թույլ չի տրվել մուտք գործել 55 հազար օտարերկրացու, ապա այս տարվա առաջին եռամսյակում՝ արդեն 79 հազար։ Տրված ժամանակավոր կեցության թույլտվությունների թիվը նվազել է 40,9%-ով, իսկ կեցության թույլտվություններինը՝ 20,1%-ով։

Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից «անօրինական միգրացիայի» կազմակերպման հետ կապված հանցագործությունների թիվը (Քրեական օրենսգրքի 322.1 հոդված) աճել է 2,5 անգամ։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ քաղաքացիություն ստացածների թիվը նվազել է 49%-ով։ ՌԴ ՆԳՆ-ն հայտարարել է, որ դա պայմանավորված է այս հատվածում վերահսկողության խստացմամբ և Ուկրաինայի օկուպացված տարածքների բնակիչներին Ռուսաստանի քաղաքացիներ ճանաչելով։ Ռուսաստանի քաղաքացիությունից զրկվել է 669 մարդ։