Ի՞նչ է կատարվում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում. Ավինյանի հետ հանդիպումից հետո գործադուլը դադարեցվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
Բոլորը

Երեկ երեկոյան մայրաքաղաքի մի շարք երթուղիներ սպասարկող ավտոբուսներ կա՛մ առհասարակ չէին աշխատում, կա՛մ ժամանում էին շատ մեծ միջակայքերով։ Պատճառը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդների գործադուլն էր։ Երթուղի դուրս գալուց հրաժարվող վարորդներն ասում էին՝ պատճառը գլխավոր ինժեներին աշխատանքից հեռացնելը և, իրենց մեկնաբանմամբ, վարորդների անհիմն ազատումներն են, որոնք սկսվել են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Նազարյանի նշանակումից հետո։

Օրվա ավարտին քաղաքապետ Տիգրան Ավինյանը, փոխքաղաքապետեր Սուրեն Գրիգորյանն ու Արմեն Փամփուխչյանը իրավիճակին լուծում տալու համար գնացել էին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հավաքակայան, որտեղ տեղի էր ունենում հասարակական տրանսպորտի վարորդների բողոքի ակցիա։

Երեկ նախկին գլխավոր ինժեներ Անդրանիկ Մանուկյանը ևս հավաքակայանում էր և հորդորում էր գործադուլ անող վարորդներին վերադառնալ երթուղի։ Թե ինչ հիմքով են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներին հեռացրել աշխատանքից, Մանուկյանը Factor TV-ի հետ հեռախոսազրույցում չհայտնեց՝ պատճառաբանելով, որ ղեկին է և չի կարող խոսել։ Միայն ասաց, որ իր ազատման հրամանը հավաքակայանում փակցված է, որից հետո այլևս չպատասխանեց մեր զանգերին։

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանն այսօր Factor TV-ին փոխանցեց, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդներն աշխատանքից չեն հեռացվել, իսկ գլխավոր ինժեներ Անդրանիկ Մանուկյանի հեռացման պատճառն աշխատանքային խնդիրներն են, որոնք դեռ ուսումնասիրվում են։

Հարությունյանի խոսքով՝ վարորդների հետ բանակցությունները շարունակվել են մինչև կեսգիշեր․ արդյունքում իրավիճակը շտկելու և հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքն ապահովելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Առավոտյան արդեն քաղաքապետարանը պաշտոնապես հայտարարեց՝ Երևանի հասարակական տրանսպորտը սկսել է աշխատել բնականոն հունով, իսկ երեկ որոշ երթուղիներում վարորդների կողմից արձանագրվել են աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր: Վերջին մեկ ամսվա ընթացքում նաև բացահայտվել են չարաշահումներ։

Մինչ այդ, գործադուլին մասնակցող վարորդները պնդում էին, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն ու «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենը բարեկամական հարաբերություններ ունեն, և տնօրենը ոչ մի փաստաթուղթ չի ստորագրում առանց վարչության պետի համաձայնության։

Երևանի քաղաքապետարանի «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը նշում է՝ մինչև գործադուլ անելը վարորդներն իրենց խնդիրների մասին պետք է հայտնեին նախ համապատասխան գերատեսչություններին։ Աբգարյանը հիշում է՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք ևս հասարակական տրանսպորտի վարորդները գործադուլ էին անում և դժգոհություններ հայտնում, երբ քաղաքային իշխանությունը փորձում էր ստվերը կրճատել։

Այսօր Factor TV-ին հայտնի դարձավ, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Նազարյանը վարորդների երեկվա գործադուլից հետո հավաքել է իրերը և հեռացել աշխատասենյակից։ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից չհաստատեցին աշխատանքից ազատման տեղեկությունը՝ նշելով, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին ազատելու հիմք չկա։ Այդուհանդերձ, վարորդները ևս, անանուն մնալու պայմանով, Factor TV-ի հետ զրույցում պնդեցին, որ Նազարյանը գիշերն ազատվել է պաշտոնից։

Երեկվա գործադուլի ֆոնին քաղաքապետարանն այսօր հայտարարել է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ առաջիկայում երթուղի դուրս բերվելիք «Ժոնգ Թոնգ» մակնիշի 171 ավտոբուսները վարելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան