Ադրբեջանի Մեջլիսը բողոք է հայտնել Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի՝ ՀՀ-ում արված հայտարարությունների կապակցությամբ

Լուրեր

07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Հայաստանում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի հայտարարությունները Բաքվի դժգոհությունն են առաջացրել։ Մասնավորապես, Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հայտարարություն է տարածել, որում խստորեն «դատապարտում է Վիզլերի հայտարարությունները՝ դրանք կողմնակալ և անհեթեթ» անվանելով։

«Թվում է, թե Լյուքսեմբուրգի ներկայացուցիչները, որոնք իրենց օրենսդրության մեջ որպես հիմնական լեզու սահմանել են ֆրանսերենը, շատ են ցանկանում շարունակել «ֆրանսիական ոճը» Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ իրենց մոտեցումներում։ Այսպիսով, նրանք չեն վարանում ազատորեն խեղաթյուրել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, նույնիսկ որոշակի պահանջներ են ներկայացնում Ադրբեջանին»,- ասվում է հայտարարության մեջ։

Մեջլիսը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահին մեղադրել է Հայաստանի հետ բանակցությունները խաթարելու համար։

«Հասկանալի է, որ մինչ ադրբեջանա-հայկական երկկողմ խաղաղ բանակցությունները շարունակվում են դրական հունով, օտարերկրյա էմիսարների նման ելույթներն ամենևին էլ հաջորդ քայլը չեն տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։ Անկասկած, միջամտության նման փորձերը նպատակ ունեն կանխել խաղաղ գործընթացում հաջող արդյունքների հասնելը։ Մենք խստորեն խորհուրդ ենք տալիս Լյուքսեմբուրգի խորհրդարանին և նրա նախագահին իրենց «աջակցությունն» ուղղել այլ ուղղություններով։ Հայկական կողմին ցանկանում ենք հիշեցնել, որ տարածաշրջանից դուրս գտնվող երրորդ կողմերի՝ այս տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ միակողմանի մոտեցումներին, հերյուրանքներին ու ստերին աջակցությունը ձեռնտու չէ ո՛չ խաղաղ գործընթացին, ո՛չ վստահության ամրապնդմանը միտված քայլերին»,- նշվում է ադրբեջանական Մեջլիսի հայտարարության մեջ։