Դաշնային խորհուրդը վավերացրել է ՌԴ-ին Թուրքիայի պարտքի վերաձևակերպման արձանագրությունը

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

ՌԴ Դաշնային խորհուրդը լիագումար նիստում հավանություն է տվել Թուրքիայի հետ 2017 թվականի պետական արտահանման վարկ տրամադրելու մասին միջկառավարական համաձայնագրի թիվ 2 արձանագրության վավերացման մասին օրենքին։ Արձանագրությունը նախատեսում է Ռուսաստանի Դաշնության հանդեպ Թուրքիայի պարտքի վերաձևակերպում։ Այն ստորագրվել է 2023 թվականի օգոստոսի 18-ին Մոսկվայում և նույն թվականի օգոստոսի 24-ին՝ Անկարայում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Սազանովն ավելի վաղ պարզաբանել էր, որ պետական վարկի գումարը կազմում է 726 մլն դոլար։ Նրա խոսքով՝ մինչև 2022 թվականը թուրքական կողմը ժամանակին լրիվ ծավալով կատարել է իր պարտավորությունները, սակայն արևմտյան հակառուսական պատժամիջոցների սահմանումից հետո Անկարան չի կարողացել կատարել 111 միլիոն դոլարի չափով վճարումները 2022 և 2023 թվականներին՝ «իրենից չկախված պատճառներով»։

Քանի որ Թուրքիան վճարումները չկատարելու հարցում մեղք չունի, երկու երկրների կառավարությունները ստորագրել են թիվ 2 արձանագրությունը, որը նախատեսում է ժամկետանց պարտքի մարում 60 օրվա ընթացքում՝ դրա կիրառումը սկսելու օրվանից։ Եթե վճարումը կատարվի սահմանված ժամկետում, ապա տուգանքային տոկոսներ չեն հաշվառվի:

Սազանովի խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերին թուրքական կողմն ամբողջությամբ մարել է ժամկետանց պարտքը, իսկ արձանագրությունը նախատեսում է տուգանքային տոկոսների պարտքի ներում՝ 17 միլիոն դոլարի չափով։