Ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատարը կայցելի Թուրքիա
Քաղաքականություն
22.05.2024 | 22:14ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիին կայցելի Թուրքիա։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում, փոխանցում են տեղական լրատվամիջոցները։
Հաղորդագրության համաձայն՝ մայիսի 23-ին նախատեսված է Վարհեիի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը։ Կողմերը քննարկելու են Անկարայի և Բրյուսելի հարաբերությունների ներկա իրավիճակը։ Տեղի է ունենալու նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ։