«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է, մյուս ձերբակալվածներն ազատ են արձակվել

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ, որոնք ձերբակալվել էին Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած բախումների ժամանակ, ազատ են արձակվել։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է միաբանության ֆեյսբուքյան էջից։

«Մասիս Շիրոյանը, Արամայիս Աղաբեկյանը, Գոռ Ասատրյանը, Հենրիկ Մկրտչյանը, Հովսեփ Ղազարյանը և Հրանտ Տեր-Աբրահամյանը գիշերն ազատ են արձակվել։ Նշենք, որ միաբանները ձերբակալվածի կարգավիճակում էին և նրանց մեղադրանք չի առաջադրվել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Միաբանության անդամներից Արման Պետրոսյանը երեկ մեկ ամսով կալանավորվել է։ Նրա փաստաբան Կարեն Հակոբյանը Factor.am-ին հայտնեց, որ Պետրոսյանը մեղադրվում է խուլիգանության համար։ «Մարտական եղբայրություն»-ը, սակայն, պնդում է, որ մեղադրանքը շինծու է։

Հիշեցնենք՝ ապրիլի 21-ին Տավուշում բողոքի ակցիայի ժամանակ ԵԿՄ տարբերանշանով «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայի վարորդը փորձել էր անցնել՝ ճեղքելով ճանապարհը փակած բնակիչների պատնեշը։ Ճանապարհը փակած քաղաքացիները, որոնց թվում էին նաև «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, փորձել էին ձեռքերով հետ հրել մեքենան՝ նաև հարվածելով ու կոտրելով դիմապակին։ Չնայած ոստիկանական մեծաթիվ ուժերի ներկայությանը՝ բախումը կանխել չէր հաջողվել․ մեքենայի վրայից մեկը ցատկել էր քաղաքացիների վրա ու ոտքերով հարվածել։ Ոստիկանները միայն այդ ժամանակ էին միջամտել։ «Մարտական եղբայրության» 7 անդամներ ձերբակալվել էին, սակայն միայն չորսն էին միջադեպին ներկա եղել։ Միաբանության անդամների խոսքով՝ իրենք ենթարկվում են քաղաքական հետապնդումների։

Քննչական կոմիտեից Factor.am-ին հայտնել էին, որ ճանապարհը փակած և պատնեշ կազմած քաղաքացիների ուղղությամբ մեքենա վարելը, այնուհետև քաղաքացու՝ մեքենայի վրայից ցատկելու դրվագը ևս նախաձեռնված վարույթի շրջանակում քննության առարկա են դարձել։ Ուշագրավ է, որ ՔԿ-ի հաղորդագրությունում ոչ մի խոսք չկար ԵԿՄ-ի մասին։

Հավելենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն մի քանի դրվագով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն։

 

Արփի Հակոբյան