Փոքր ՀԷԿ-երն՝ ընդդեմ Սևանա լճի․ 40 մլն-ով հավելյալ ջրառի պատճառն ու վտանգները

Լուրեր

12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
Բոլորը
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է փոխել օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից 2018 թվականի բացթողման 170 մլն խմ չափաքանակը՝ այն դարձնելով 210 մլն խմ-ի։
 
Նախագիծը հաստատվեց, այն Կառավարությունը կուղարկի Ազգային ժողով, որն այս հարցը կքննի օգոստոսի 28-ին հրավիրված արտահերթ նիստում։
 
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը Factor.am-ի հետ զրույցում Կառավարության այսօրվա որոշումը համարեց սխալ, քանի որ դրա հիմքում դրված չեն այն ռիսկերը, որոնք այս որոշմամբ կարող են հասցվել Սևանա լճին։
 
«Մենք այսօր տեսանք քննարկում, որը վերաբերում էր ոռոգման խնդիրներին, բայց ոչ ոք չասաց, թե հավելյալ ջրառն ի՞նչ խնդիրներ է հասցնելու Սևանա լճին։ Այս որոշումն արդեն իսկ խախտում է օրենքում սահմանված այն կետը, ըստ որի, Սևանի համար բացասական բալանսի պարագայում նման քայլի պետք չէ դիմել, իսկ մենք արդեն 2018 թվականի հենց սկզբից ունենք Սևանա լճում բացասական բալանս»,- ասաց Ինգա Զարաֆյանը։
 
Վերջինիս խոսքով՝ թեև Կառավարությունը հավելյալ ջրառի մասին որոշում ընդունելուց հետո հայտարարում է, որ հետամուտ է լիելու, որ ջրառը հսկվի, դա գործնականորեն անհնար է։ «Ինչպե՞ս են հսկելու՝ ջրամբարն ինչքա՞ն է լցվել և ի՞նչ չափով են ջուրը բաց թողնում, սա շատ դժվար կարգավորվող հարց է»,- շեշտեց նա։
 
Ինգա Զարաֆյանը նաև հավելեց, որ պատրաստվում են դիմել Ազգային ժողով՝ պահանջով, որ օրենսդիրը Կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը մերժի։
 
Սևանա լճից 40 մլն խմ հավելյալ ջրառ իրականացնելը սխալ է համարում նաև Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։
 
«Ամեն տարի, աջ ու ձախ խաբելով, Սևանից ջուր են վերցնում։ Չեմ հասկանում՝ առհասարակ ի՞նչ է կատարվում, որովհետև գարնանը ջրամբարները շատ լավ էլ լցվել են, մեր ցանքատարածություններն այս տարի նախորդ տարվա համեմատ պակասել են 7,5 հազար հեկտարով, ինչը նշանակում է, որ անցյալ տարվա համեմատ 7․5 հազար հեկտար էլ չի ջրվելու, հետևաբար, անհասկանալի է Կառավարության այս նախաձեռնությունը։ Տպավորությունն այնպիսինն է, որ Կառավարությունում են հավաքվել մասնագիտական հմտություն չունեցող մարդիկ, որոնք մատների արանքով են նայում իրենց վստահված ոլորտներին»,- ասաց նա։
 
Հրաչ Բերբերյանը պնդում է՝ Կառավարության կողմից կոպիտ սխալ էր ոռոգման համակարգը տալ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը, որը, չգիտես ինչու, չի դադարեցնում փոքր ՀԷԿ-երի շահագործումը։
 
 «Հարց է առաջանում՝ փոքր ՀԷԿ-երն ինչո՞ւ չեն փակում, կաշառք են արդյո՞ք վերցրել, որ թույլ տան այդ մասնավոր ՀԷԿ-երի գործունեությունը, ինչը կանխելու պարագայում ջրի խնդիր մենք ընդհանրապես չէինք ունենա»,-խոսքը եզրափակեց Ագրարագյուղացիական միավորման նախագահը։
 
Աղավնի Սուքիասյան