Ըստ Ալիևի՝ մինչև նոյեմբեր իրատեսական է խաղաղության համաձայնագրի կնքումը

Լուրեր

13.12.2025 | 22:20
Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
13.12.2025 | 22:11
Ադրբեջանն առաջին անգամ «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցչին միավոր տվեց
13.12.2025 | 20:31
Սուրեն Պապիկյանն ու Աննա Վարդապետյանն այցելել են հյուսիսարևելյան սահմանագոտի
13.12.2025 | 20:00
Որ գույքերը հողին կհավասարեցվեն. Factor TV-ն Սևանի ափի անօրինական կառույցների հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
13.12.2025 | 19:44
Ալեն Սիմոնյանը Վրաստան է մեկնել Ալբերտին երկրպագելու համար
13.12.2025 | 19:00
Օրբելիի 5 երկնաքերները փակում են Հրազդանի կիրճի գեղեցկագույն լանդշաֆտը՝ քաղաքի թոքերը. Կարեն Բալյան
13.12.2025 | 18:41
Լուկաշենկոյի կողմից ազատ արձակված քաղբանտարկյալները լքել են Բելառուսի տարածքը
13.12.2025 | 18:03
Իրավիճակն ավտոճանապարհներին՝ 17։10-ի դրությամբ
13.12.2025 | 17:30
Մբապեն տրանսֆերային արժեքով հավասարվել է Հոլանդին ու Յամալին
13.12.2025 | 17:11
Լուկաշենկոն ներում է շնորհել Մարիա Կոլեսնիկովային, նա ազատության մեջ է
13.12.2025 | 16:54
ԲԿ-ի տնօրենը պարզաբանել է՝ ինչպես է թուրքական շտապ օգնության մեքենան հայտնվել Նոր Նորքում
13.12.2025 | 16:38
Որքան գումար է վաստակել Լևոն Արոնյանը Grand Slam-ի մրցաշրջանում
13.12.2025 | 16:15
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտն ավելի երկար կաշխատի
13.12.2025 | 16:06
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
13.12.2025 | 15:57
Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միանգամայն իրատեսական է համարել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը մինչև կլիմայական փոփոխությունների COP29 համաժողովը, որը նախատեսվում է նոյեմբերին Բաքվում։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության հասնելը մինչև COP29-ը, համենայն դեպս, հիմնարար սկզբունքների շուրջ, բավականին իրատեսական է թվում»,- հայտարարել է Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվի ADA համալսարանում կայացած համաժողովում:

Նա նշել է, թե որպես տարբերակ՝ դիտարկվում է նաև հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնությունը։

«Իսկ հետագայում կարելի է անցնել ծախսել դրույթների դետալացմանը։ Մինչ այդ՝ համաձայնագրի նախագիծը կարող է նույնիսկ պատրաստ լինել։ Կարծում եմ, որ դրա համար երկու կողմերն էլ պետք է պարզապես սրտանց աշխատեն»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Նա հավելել է, թե Երևանն ու Բաքուն ունեն ընդհանուր ըմբռնում, թե ինչպիսին պետք է լինի երկու երկրների միջև կնքված խաղաղության պայմանագիրը, անհրաժեշտ է միայն մանրամասները մշակել։

«Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը: Մեզ անհրաժեշտ է միայն մանրամասները մշակել: Դրա համար, սակայն, երկու կողմերին էլ ժամանակ է պետք։ Բաքուն և Երևանն այժմ ավելի մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, քան երբևէ»,- ասել է Ալիևը։

Անդրադառնալով Տավուշի մարզի 4 գյուղերը հանձնելու՝ Բաքվի պահանջին, Ադրբեջանի նախագահը նշել է, որ այդ հարցը բարձրացրել են 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։

«Այլ է էքսկլավների հարցը, այն ավելի բարդ է։ Դրանք գտնվում են այլ երկրով շրջաապատված տարածքում, այդ պատճառով էլ դրանց հետ կապված հարցերը պետք է լուծվեն դելիմիտացիայի գործընթացի ժամանակ»,- հայտարարել է Իլհամ Ալիևը։