Մոսկվայում և Մերձմոսկվայում մայիսի ձյան տեղումների ավելի քան 100 տարվա ռեկորդը գերազանցվել է

Լուրեր

08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
Բոլորը

Գրեթե ամբողջ գիշեր տևած տեղատարափ անձրևը և դրան հաջորդած ձյունն իսկական կոլապս են առաջացրել ՌԴ մայրաքաղաքում և Մոսկվայի մարզում, գրում է KP-ն։

«Մետեոնովոստիի» գլխավոր մասնագետ Տատյանա Պոզդնյակովան հայտնել է, որ մայիսի 1-ին գերազանցվել է այդ օրվա տեղումների քանակի ռեկորդը՝ 28 մմ։ Նախորդ ռեկորդը (20.6 մմ) սահմանվել էր ավելի քան 100 տարի առաջ՝ 1909 թվականին։ Գիշերվա ընթացքում տեղացել է մինչև 5 սմ թաց ձյուն (ջերմաստիճանը հիմնականում մնացել է զրոյից բարձր):

Նա նշել է, որ թաց ձյունը ծածկել է ծաղկող այգիներն ու հոսանքալալերը, արդյունքում էլ որոշ տեղերում մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։

Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովն էլ հայտնել է, որ վատ եղանակի հետևանքների վերացման գործում ներգրավված է ավելի քան 200 արտակարգ իրավիճակների բրիգադ։

Նահանգապետի խոսքով՝ ամենաշատը տուժել են Մոսկվայի մարզի հյուսիսային և հյուսիսարևմտյան շրջանները։ Էլեկտրաէներգիայի անջատումներն անդրադարձել են 26 հազար մարդու, 4,4 հազար տրանսֆորմատորային ենթակայաններ չեն աշխատում։ Սերգիև Պոսադում 46 բնակավայր մնում է առանց էլեկտրաէներգիայի, իսկ 11 կաթսայատուն անջատված է։ Դմիտրովսկի շրջանում կա 47 բնակավայր, որոնք էլեկտրաէներգիա չունեն, 21 կաթսայատուն անջատված է։

Մոսկվայի օդանավակայանների առցանց ցուցատախտակների տվյալների համաձայն՝ մայիսի 2-ին կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 8-ը ուշացումներով մեկնել է ավելի քան 50 չվերթ։ Այսպես՝ «Շերեմետևո»-ում ուշացել է 21 չվերթ (ամենաերկար ուշացումը կազմել է 4 ժամ), «Վնուկովո»-ում՝ 24 չվերթ, «Դոմոդեդովո»-ում՝ 5, իսկ «Ժուկովսկի»-ում չեղարկվել է 1 չվերթ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի