Ռուբեն Վարդանյանի որդին հույս է հայտնել, որ Թրամփը կնպաստի իր հոր և Բաքվում պահվող մյուս հայերի ազատ արձակմանը

Լուրեր

20.12.2025 | 20:00
100,000 ռուբլի՝ ՀՀ-ում լրտեսության համար․ ՌԴ քաղաքացիները Հայաստանում տվյալներ են հավաքել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 19:36
Ուկրաինան և Պորտուգալիան պայմանավորվել են ծովային դրոնների արտադրության շուրջ
20.12.2025 | 19:15
Յուրա Մովսիսյան․ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստն է
20.12.2025 | 19:00
Օվերտոնի պատուհանի կիրառմամբ պայքար է. ասվում է այն, ինչ թույլատրելի չէր. Գևորգ Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 18:45
ՀՀ-ն ՍԾՏՀ նիստում ընդգծել է տարածաշրջանային համագործակցության և հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը
20.12.2025 | 18:06
Ֆուտզալի միջազգային ընկերական մրցաշարի մասնակիցներից մեկը չի ժամանել Երևան
20.12.2025 | 17:32
Եղեգնաձորի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել
20.12.2025 | 17:10
Էդուարդ Սպերցյանը հանդիպել է Զլատան Իբրահիմովիչի հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
20.12.2025 | 16:56
Մենք չենք համաձայնի, որ մեզ ինչ-որ մեկը վերահսկի. Զելենսկին՝ Պուտինին
20.12.2025 | 16:37
Վահան Բիչախչյանը նոր մարզիչ կունենա «Լեգիայում»
20.12.2025 | 16:21
Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ
20.12.2025 | 16:04
Հենրիխ Մխիթարյան. Ցավալի պարտություն էր, հիասթափությունը մեծ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 15:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
20.12.2025 | 15:32
Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
20.12.2025 | 15:19
Լիոնի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի շենքում «Սյունիքի այգի» է անվանակոչվել ձմեռային այգին
Բոլորը

Պատկերացրեք՝ ամբողջ համայնքներ ստիպված են լինում լքել իրենց տները, եկեղեցիները և նախնիների գերեզմանները ընդամենը 24 ժամվա ընթացքում։ Տարեց հարևաններ, որոնք փախչելիս ընկնում են լեռնային ճանապարհներին, քաղցից լացող երեխաներ և ընդմիշտ բաժանված ընտանիքներ։ Այս մղձավանջն իրականություն է դարձել 120,000 հայ քրիստոնյաների համար, երբ Ադրբեջանն էթնիկ զտում իրականացրեց Լեռնային Ղարաբաղում, որը հայտնի է նաև որպես Արցախ։ Գինը վճարողների թվում էր Ռուբեն Վարդանյանը, որն այժմ բանտախցում է օգնելու փորձի համար։ Այս մասին ասվում է Բաքվում ապօրինի բանտարկված Արցախի նախկին պետնախարարի որդու՝ Դավիթ Վարդանյանի՝ Fox news-ում հրապարակված հոդվածում։

«Վերջին անգամ, երբ դա տեղի է ունեցել հայերի հետ, Ամերիկան ​​հերոսաբար արձագանքել է։ Երբ օսմանյան թուրքերը 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ կոտորեցին 1.5 միլիոն հայ քրիստոնյաների, սովորական ամերիկացիները ստեղծեցին Մերձավոր Արևելքի օգնության հիմնադրամը՝ հավաքելով ավելի քան 117 միլիոն դոլար (այսօրվա 2.7 միլիարդ դոլարի համարժեք)՝ հայ որբերին և փախստականներին փրկելու համար, ինչն Ամերիկայի առաջին խոշոր միջազգային մարդասիրական ջանքերն էին։ Նախագահ Վիլսոնը պաշտպանեց նրանց գործը՝ դա անվանելով «սովահար հայեր»՝ մի արտահայտությամբ, որը մտել է ազգային բառապաշար»,- ասվում է հայտարարության մեջ։

Դավիթ Վարդանյանը շեշտել է՝ փրկված հայերը դարձել են Ամերիկայի մի մասը։ Ամեն անգամ, երբ ամերիկացիները վայելում են Շերի երաժշտությունը, դիտում Քիմ Քարդաշյանի շոուները կամ հիշում Անդրե Աղասիի թենիսի հաղթանակները, նրանք ականատես են լինում Ամերիկայում ապաստան գտած Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածների ժառանգությանը։

«Սակայն այսօր հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ձայն չունի իր պատմությունը պատմելու համար։ Ավելի քան 550 օր նա քաղբանտարկյալ է պարզապես Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց նախնիների հայրենիքում ապրելու իրավունքը պաշտպանելու համար»,- գրում է Վարդանյանը՝ նշելով, որ նա միայնակ չէ․ այսօր Բաքվում անօրինական կերպով ձերբակալված են առնվազն 23 այլ հայ քրիստոնյա բանտարկյալներ։

Ավելի մտահոգիչ է այն, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները գնահատում են, որ Ադրբեջանում այժմ կա ավելի քան 300 քաղբանտարկյալ, խումբ, որը վերջին ամիսներին ընդլայնվել է՝ ներառելով ավելի շատ հայ և ադրբեջանցի մարդու իրավունքների պաշտպանների, լրագրողների և ակտիվիստների։

Նա ընդգծել է, որ իր հոր բանտարկությունը բխում է ոչ թե քաղաքական ակտիվիզմից, այլ նրա անսասան աջակցությունից աշխարհի տարբեր ծայրերում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում դժվարությունների բախվողներին։ Մինչև քաղբանտարկյալ դառնալը՝ նա հայտնի էր որպես գործարար և բարերար։

Ըստ հրապարակման՝ վերջին 10 տարիների ընթացքում նրա կյանքի նպատակը եղել է բարեգործությունը, հատկապես, իր հայրենի Հայաստանում։ Այս աշխատանքի շրջանակում նա նաև համահիմնադրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը համաշխարհային մարդասիրական շարժում է, պատվում է այն մարդասերներին, որոնք իրենց կյանքը վտանգում են՝ օգնելու Ռուանդայի, Իրանի և Աֆղանստանի նման վայրերում գտնվող մարդկանց։

Վարդանյանը շեշտում է՝ ինչպես 110 տարի առաջ էր, շարունակում են հույս ունենալ, որ Միացյալ Նահանգները կրկին օգնության կհասնի իրենց ազգության և հավատքի համար հետապնդվող հայերին։

«Անձամբ ես ողջ եմ, քանի որ իմ նախապապը փրկվել է Հայաստանում՝ Էջմիածնում քրիստոնյա միսիոներների կողմից կազմակերպված ամերիկյան որբանոցում։ Այսօր մենք տեսնում ենք նշաններ, որ հայերը կրկին միայնակ չեն։ Ամենակարևորը, նախագահ Թրամփը երդվել է պաշտպանել հալածված հայ քրիստոնյաներին Ադրբեջանում և դրանից դուրս։ Հենց այս տեսակի աջակցությունն ու ճնշումն է, որ, ի վերջո, կհաղթի»,- գրել է Դավիթ Վարդանյանը՝ հավելելով, որ ինքն ու իր ընտանիքն անհամբեր սպասում են նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդությանը՝ որպես խաղաղության նախագահի իր պարտականությունները կատարելու գործում։

«Նա կարող է դա անել՝ Բաքվի ռեժիմին հասկացնելով, որ պետք է հետևի միջազգային կանոններին և ցույց տալով Կովկասում խաղաղության նկատմամբ իր հանձնառությունը՝ ազատ արձակելով իմ հորը և մյուս հայ բանտարկյալներին»,- եզրափակել է Ռուբեն Վարդանյանի որդին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի