2111 բեռնատարի վարորդ տուգանվել է չթույլատրված ժամի Երևանի կենտրոն մտնելու համար․ ՆԳՆ

Լուրեր

20.11.2026 | 19:30
ՀԱՊԿ-ը կարող է հեռացնել ՀՀ-ին՝ առանց նրա համաձայնության․ ինչո՞ւ չի անում և ի՞նչ է նախատեսում կանոնադրությունը 
20.11.2026 | 19:21
ՀՀ-ում հասարակական կազմակերպությունները թափանցիկ են աշխատում․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:12
Խաղաղության պայմանագիրը բերե՛ք, ստորագրենք, վավերացնե՛նք․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:00
Փաստը, որ ԱՄՆ-ը քննարկում է եվրոպական անվտանգության ճարտարապետությունը, հաղթանակ է Մոսկվայի համար․ Կուրտ Վոլքեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:52
«Էս մարդիկ խաղաղության վերջին խոչընդոտն են». Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:43
Պարոն Ռուբինյա՞ն, ի՞նչ կա էդքան ոգևորվել եք․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:39
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, իրավիճակը կկառավարենք․ պիտի որոշենք՝ կայսերական ամբիցիաներին տրվո՞ւմ ենք․ Արսեն Թորոսյան
20.11.2026 | 18:30
«Իմ առաջարկից հետո մի շարք ՀԿ-ներ Ձեր հրաժարականն էին պահանջում»․ Ֆարմանյանը՝ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:29
Շվեդիան վիզա չի տրամադրի ռուս մարզիկներին
20.11.2026 | 18:19
Բանակից ազատելու դեպքերն ուսումնասիրեք 2018-ից հետո. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:15
Թույլ չենք տալու Հայաստանը տանել-մտցնել այլ պետության կազմ․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին // Սամվել Մկրտչյանը՝ ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 18:07
Ինքնիշխանությունը կիսատ քարտեզը կրծքին փակցնելը չէ. Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:01
Նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների 66 տեղամասային կենտրոնում սանհանգույց չկա, 29-ի դեպքում տվյալները բացակայում են․ ՀՔԱՎ
20.11.2026 | 17:53
Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի ընդունած «խաղաղության հռչակագրում» Ուկրաինային վերաբերող կետ է եղել, որն ԱՄՆ-ի խնդրանքով հանվել է․ Ստուբ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը 2023 թվականի նոյեմբերի 13-ից արգելեց Երևանի կենտրոնի շուրջ 40 փողոցներում և պողոտաներում ժամը 07։00 – 21։00-ն ընկած ժամանակահատվածում առավելագույն զանգվածը 2.5 տոննա բեռնատարների երթևեկությունը։ Ներքին գործերի նախարարությունը Factor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ նոյեմբերի 13-ից մինչև մարտի 15-ը չթույլատրված ժամերին բեռնատարների երթևեկության խախտման 2111 դեպք է գրանցվել։

Դրանցից 11-ը արձանագրել են ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները, կայացվել է 9 որոշում և 2-ի դեպքում կիրառվել է նախազգուշացում: Արձանագրությունները կազմվել են Մ. Հերացու, Խանջյան, Ագաթանգեղոսի փողոցներում, Իսակովի պողոտայում Հրազդանի կիրճում։

Տեխնիկական միջոցներով (տեսախցիկներով) հայտնաբերված նմանատիպ իրավախախտումների փաստերով կազմվել է 2100 վարչական տույժ նշանակելու որոշում: Խախտումներն արձանագրվել են Պարոնյան-Լեո, Պարոնյան-Մ.Մաշտոց, Գր.Լուսավորիչ- Իտալիա, Ագաթանգեղոս-Մ.Խորենացի, Տ.Մեծ-Խանջյան, Խանջյան-Արամ, Սայաթ-Նովա- Խանջյան, Աբովյան-Կորյուն, Աբովյան-Տերյան, Մ.Մաշտոց-Իսահակյան, Մ.Մաշտոց- Մոսկովյան, Մ.Բաղրամյան-Մոսկովյան և Նալբանդյան-Իսահակյան խաչմերուկներում:

Այս վարչական իրավախախտման արձանագրության դեպքում վարորդները պարտավորվում են վճարել 5000 դրամ։

Անի Թամրազյան