Ղարաբաղում տեղի ունեցածը տեղահանությո՞ւն էր, թե՞ էթնիկ զտում․ դեսպանը՝ ԱՄՆ գնահատականի մասին

Լուրեր

16.05.2024 | 23:39
Խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար. Էրդողան
16.05.2024 | 23:24
ԱՄՆ-ում եղբայրները դատարանի առջև են կանգնել՝ 12 վայրկյանում 25 միլիոն դոլարի կրիպտոարժույթ գողանալու համար
16.05.2024 | 23:11
Կիրանցում կա 4 շինություն, որը չի մնում ՀՀ տարածքում. Արմեն Գրիգորյան
16.05.2024 | 22:54
Ադրբեջանում Կուր գետը դուրս է եկել ափերից ու հեղեղումներ առաջացրել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.05.2024 | 22:40
Ավինյանն ու Վալերի Պեկրեսն անդրադարձել են երկուստեք գործակցությանը
16.05.2024 | 22:27
Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձի հեղինակին ցմահ ազատազրկում է սպառնում
16.05.2024 | 22:12
Բրյուսելը հետաքննություն է սկսել Meta-ի դեմ՝ անչափահաս օգտատերերի անբավարար պաշտպանության համար
16.05.2024 | 21:57
Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Գուբադ Իբադօղլուն հայտնել է կուսակցությունը փակելու և քաղաքական գործունեությունը դադարեցնելու մասին
16.05.2024 | 21:44
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.05.2024 | 21:30
Տավուշում նոր պաշտպանական գծերն ամուր կլինեն․ հսկայական բունկերներ են՝ հագեցած լավ դիրքերով․ Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2024 | 21:14
ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա IRONMAN հեղինակավոր մրցաշարի աշխարհի առաջնությունում
16.05.2024 | 21:02
«Մարզպետը պետք է կատարի մեր պահանջը». դասադուլ և գործադուլ Բյուրականի դպրոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2024 | 20:43
Հայաստանում սնկից այս տարի թունավորվել է 8 մարդ. ԱՆ-ն զգուշացնում է
16.05.2024 | 20:30
Ադրբեջանը ստիպված կլինի զորքերը հետ քաշել ՀՀ 31 գյուղի տարածքներից․ Ալմա Աթայի հռչակագիրը պիտի կիրառվի հարավում. Ռոբերտ Ղևոնդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2024 | 20:25
ՀՀ ԱԳ փոխնախարարը և հորդանանյան պատվիրակությունը մտահոգություն են հայտնել «Կովերի պարտեզի» շուրջ լարված իրավիճակի առնչությամբ
Բոլորը

«Ազատության»-ը տված հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը պատասխանել է հարցին՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը տեղահանությո՞ւն էր, թե՞ էթնիկ զտում՝ ընդգծելով, որ  Միացյալ Նահանգները խստորեն աջակցում է վերադարձի իրավունքին։

-Երկու ճշտող հարց․ Միացյալ Նահանգներում ունե՞ք հստակ գնահատական՝ Ղարաբաղում տեղի ունեցածը տեղահանությո՞ւն էր, թե՞ էթնիկ զտում։

Քրիստինա Քվին․ –Ո՛չ, չունենք։ Մենք խումբ ունեինք, որը հարցազրույցներ էր անում և զրուցում տեղահանվածների հետ, բայց նրանք դեռևս դրա վերաբերյալ որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել: Բայց կարող եմ ասել, թերևս դրա հակառակ կողմից, որ, ըստ միջազգային իրավունքի, նրանք, ովքեր փախել են, պետք է կարողանան վերադառնալ և ապրել ապահով միջավայրում: Միացյալ Նահանգները խստորեն աջակցում է վերադարձի իրավունքին, և մենք, իհարկե, պատրաստակամ ենք աշխատել այլ միջազգային կազմակերպությունների հետ՝ փորձելով տեսնել, թե արդյոք կարող ենք գտնել ճանապարհ, որ ինչ-որ պահի նրանց համար հնարավոր լինի վերադառնալ Ղարաբաղ։

Դուք խոսեցիք ֆինանսական աջակցության մասին, պետքարտուղարն էլ Բրյուսելում այդ մասին հայտարարեց, բայց որևէ խոսք չեղավ այդ մարդկանց՝ հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի մասին։ Արդյո՞ք սա նշանակում է, որ Միացյալ Նահանգների՝ աշխարհում մարդու իրավունքների ջատագովի համար, Ղարաբաղի և այնտեղի ժողովրդի հարցը համարվում է փակված, և ուշադրությունը կենտրոնանում է ֆինանսական օգնության տրամադրման վրա, որպեսզի այդ մարդիկ վերաբնակվեն Հայաստանում։

Քրիստինա Քվին․ – Չէի ասի, թե մենք ամբողջությամբ լուծված ենք համարում այդ հարցը։ Ակնհայտ է, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք ամբողջությամբ լուծված չեն: Եվ ինչպես ասացի, մենք իսկապես պաշտպանում ենք վերադարձի իրավունքը։ Պետք է ասեմ, սակայն, որ բավականին շատ տեղահանվածների հետ զրուցելուց հետո մենք տեսնում ենք, որ նրանք վերադառնալն անվտանգ չեն համարում: Մենք պետք է ընդունենք, որ նրանք իրենց անվտանգ չեն զգում, և միջավայրը, որն անհրաժեշտ կլիներ նրանց վերադառնալու և անվտանգ զգալու համար, ներկայումս գոյություն չունի: Դա է պատճառներից մեկը, որ մենք կենտրոնանում ենք այստեղ նրանց աջակցելու վրա, քանի որ դա հենց հիմա իրատեսական տարբերակն է: Բայց դա չի նշանակում, որ մենք բացառում ենք այդ հնարավորությունը ապագայում, ու մենք շատ բաց ենք աշխատելու միջազգային հանրության հետ՝ ուղիներ քննարկելու համար:

Դուք նշեցիք միջազգային համայնքի հետ աշխատանքը,ես կուզեի հարցնել Ադրբեջանի կառավարության մասին։ Պատրաստվո՞ւմ եք այս հարցը բարձրացնել և պահանջել Ալիևից, որ երաշխավորի այդ մարդկանց անվտանգ ու արժանապատիվ կյանքի իրավունքը սեփական հայրենիքում։

Քրիստինա Քվին․ – Դե, կարծում եմ, ի վերջո, եթե լուծում գտնվի նրանց վերադառնալու և անվտանգ զգալու համար, ապա Ադրբեջանի կառավարությունը պետք է էականորեն ներգրավված լինի դրանում: Այնպես որ, հիմա ես պատասխանը չունեմ, բայց կարող եմ ասել, որ մենք, անշուշտ, բաց ենք այդ զրույցի համար:

 Վերջին հարցը՝ գոյություն ունի ԱՄՆ դեսպանների հիմնադրամ, որը զբաղվում է մշակութային ժառանգության պահպանությամբ աշխարհի տարբեր անկյուններում։ Վերջին նախաձեռնությունը, որի մասին դուք հայտարարեցիք, վերաբերում էր Երերույքի տաճարի վերականգնմանը Շիրակում։ Ադրբեջանում աշխատող Ձեր գործընկերը չունի՞ նման ծրագրեր՝ Ղարաբաղի մշակութային ժառանգությունը պահպանելու, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականով վտանգի տակ է, բայց մուտքն այդ տարածաշրջան դեռ սահմանափակված է։

Քրիստինա Քվին․ – Շնորհակալություն, որ շեշտեցիք դա: Ես շատ հպարտ եմ ու կարծում եմ, որ ընդհանուր առմամբ ԱՄՆ դեսպանատունը շատ հպարտ է, որ մենք կարողացել ենք հաջողությամբ իրականացնել մի շարք ծրագրեր Հայաստանում մշակութային ժառանգության պահպանության հարցում: Ես իսկապես անհամբերությամբ եմ սպասում աշխատելու նաև Երերույքի տաճարի նախագծի վրա: Հաջորդ փուլում, երբ մենք նոր առաջարկներ ենք ներկայացնում այս նախագծերի համար, մենք խնդրել ենք, որպեսզի Ղարաբաղի հոգևոր ժառանգությունն էլ դիտարկվի որպես նախագծային առաջարկներից մեկը։ Մենք նաև մեծապես աջակցում ենք մշակութային ժառանգության պահպանմանը Լեռնային Ղարաբաղում և դրա հարակից տարածքներում, որտեղ էլ, գիտեմ, որ նման ժառանգություն կա։ Մենք փորձել ենք խոսել նաև միջազգային կազմակերպությունների միջոցով, որոնք անմիջականորեն զբաղվում են այս հարցով, որպեսզի փորձենք խրախուսել նրանց դիտարկել այս հարցը: Եվ, անշուշտ, Բաքվում մեր դեսպանատունը այդ հարցում հավանաբար առաջատարը կլինի՝ փորձելով գտնել այն ուղիները, որոնցով կարող են օգնել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում