ԱՄՆ կաջակցի ցանկացած ձևաչափով միջնորդության, որը ընդունելի կլինի երկու կողմի համար․ ԱՄՆ դեսպան

Լուրեր

16.05.2024 | 23:39
Խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար. Էրդողան
16.05.2024 | 23:24
ԱՄՆ-ում եղբայրները դատարանի առջև են կանգնել՝ 12 վայրկյանում 25 միլիոն դոլարի կրիպտոարժույթ գողանալու համար
16.05.2024 | 23:11
Կիրանցում կա 4 շինություն, որը չի մնում ՀՀ տարածքում. Արմեն Գրիգորյան
16.05.2024 | 22:54
Ադրբեջանում Կուր գետը դուրս է եկել ափերից ու հեղեղումներ առաջացրել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.05.2024 | 22:40
Ավինյանն ու Վալերի Պեկրեսն անդրադարձել են երկուստեք գործակցությանը
16.05.2024 | 22:27
Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձի հեղինակին ցմահ ազատազրկում է սպառնում
16.05.2024 | 22:12
Բրյուսելը հետաքննություն է սկսել Meta-ի դեմ՝ անչափահաս օգտատերերի անբավարար պաշտպանության համար
16.05.2024 | 21:57
Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Գուբադ Իբադօղլուն հայտնել է կուսակցությունը փակելու և քաղաքական գործունեությունը դադարեցնելու մասին
16.05.2024 | 21:44
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.05.2024 | 21:30
Տավուշում նոր պաշտպանական գծերն ամուր կլինեն․ հսկայական բունկերներ են՝ հագեցած լավ դիրքերով․ Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2024 | 21:14
ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա IRONMAN հեղինակավոր մրցաշարի աշխարհի առաջնությունում
16.05.2024 | 21:02
«Մարզպետը պետք է կատարի մեր պահանջը». դասադուլ և գործադուլ Բյուրականի դպրոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2024 | 20:43
Հայաստանում սնկից այս տարի թունավորվել է 8 մարդ. ԱՆ-ն զգուշացնում է
16.05.2024 | 20:30
Ադրբեջանը ստիպված կլինի զորքերը հետ քաշել ՀՀ 31 գյուղի տարածքներից․ Ալմա Աթայի հռչակագիրը պիտի կիրառվի հարավում. Ռոբերտ Ղևոնդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2024 | 20:25
ՀՀ ԱԳ փոխնախարարը և հորդանանյան պատվիրակությունը մտահոգություն են հայտնել «Կովերի պարտեզի» շուրջ լարված իրավիճակի առնչությամբ
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա որևէ տարաձայնություն չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, «Ազատության»-ը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ շեշտելով՝ Վաշինգտոնի ցանկությունն է տեսնել առաջընթաց խաղաղ գործընթացի տարբեր մանրամասների վերաբերյալ, և պատրաստ են աջակցել դրան ցանկացած տարբերակով, որը ընդունելի կլինի երկու կողմի համար էլ։

 Չնայած պետքարտուղար Բլինքենը վերջերս զանգահարեց նախագահ Ալիևին, ընդգծելու, որ իրավիճակի սրացումը արդարացում չունի, մենք շարունակում ենք տեսնել ապատեղեկատվության հոսք Ադրբեջանից, ինչպես նաև հրադադարի խախտումներ, ինչը հաստատվել է նաև մեր լրագրողների կողմից։ Այս շարունակական իրավիճակում, երբ Ադրբեջանը ակնհայտ անտեսում է դիվանագիտական հորդորներն ու միջազգային դատարանների վճիռները, Վաշինգտոնը պատժամիջոցներ կամ հարկադրանքի այլ միջոցներ կկիրառի՞ Ադրբեջանի նկատմամբ։

Քրիստինա Քվին․ – Նախ նշեմ՝ մենք շատ հստակ ասել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա որևէ տարաձայնություն չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, և մեր դիտարկմանբ՝ լինի դա հրադադարի խախտում, շատ ագրեսիվ հռետորաբանություն, թե ապատեղեկատվություն, այդ ամենը վնասում է խաղաղ գործընթացին։ Մեր ուշադրության կենտրոնում այս պահին գործընթացն առաջ մղելն է։ Մենք հյուրընկալում էինք արտաքին գործերի նախարարների մի շարք հանդիպումներ, ԵՄ-ն հյուրընկալեց որոշ հանդիպումներ առաջնորդների միջև, և մենք զգացինք, որ այդ հանդիպումներում որոշակի առաջընթաց կա: Վերջերս առաջընթացն ավելի դանդաղ է, և մենք հուսով ենք, որ այն կարող է իր հունի մեջ մտնել՝ ավելի արագ առաջ շարժվելու համար: Այն կարող է լինել ԱՄՆ-ի միջնորդության ներքո, մենք շատ ուրախ կլինենք դա անել, բայց, եթե երկու կողմերին էլ հարմար կլինի այլ միջնորդների հետ աշխատել, մենք ուրախ կլինենք աջակցել նաև դրան: Մեր ցանկությունն է տեսնել առաջընթաց խաղաղ գործընթացի տարբեր մանրամասների վերաբերյալ, և մենք պատրաստ ենք աջակցել դրան ցանկացած տարբերակով, որը ընդունելի կլինի երկու կողմի համար էլ։

 Ես հարցրի պատժամիջոցների մասին, քանի որ հստակ հիշում եմ Ձեր ելույթը, երբ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա։ Դուք այն ժամանակ ԱՄՆ դեսպանն էիք այդ երկրում, և հստակ ասացիք, որ Ռուսաստանի հետ նախկին հարաբերությունները չեն լինի, քանի դեր այդ երկիրը շարունակում է իր վնասարար դերը միջազգային ասպարեզում։ Նույնը մենք լսեցինք անցած սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվեց Ղարաբաղի վրա։ Փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայանը Կոնգրեսում հայտարարեց, թե Ադրբեջանի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի, քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել։ Բայց մենք ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում էական փոփոխություն չտեսանք, ոչ էլ պատժամիջոցներ։ Փաստացի երկու դեպքում էլ միևնույն իրավիճակն էր՝ Ամերիկայի կարմիր գծերը խախտվել էին, ԱՄՆ-ում նույն վարչակազմն էր, օգտագործվել էր նույն բառապաշարը, բայց եղան տարբեր արդյունքներ։ Ինչո՞ւ։

Քրիստինա Քվին․ – Նախ ասեմ, որ խոսքը, թե հարաբերությունները նախկինի պես չեն լինելու, ենթադրում է գործունեության և ներգրավվածության լայն շրջանակ: Եվ ես կասեի, որ սեպտեմբերից ԱՄՆ-ում որոշակի զսպվածություն է եղել Ադրբեջանի հետ ներգրավվածության և գործունեության առումով: Բայց միայն այն պատճառով, որ հարաբերությունները սովորականի պես չեն, չի նշանակում, որ մենք դադարում ենք խոսել այդ երկրի հետ: Այն, ինչ մենք փորձում ենք անել՝ ներգրավվելն է այնպես, որ հնարավոր լինի խրախուսել և նպաստել բանակցությունների սեղան վերադառնալուն: Ներգրավվածության իսպառ դադարեցումը մեզ այդ հարցում առաջ չի տանի: Մենք դեռ պետք է խոսենք մարդկանց հետ, դեռ պետք է փորձենք խրախուսել նրանց, փորձենք նրանց խթան տալ։ Դա այն է, ինչ մենք հենց հիմա փորձում ենք անել: Մենք խոսում ենք նաև տարածաշրջանային խաղացողների՝ Թուրքիայի և այլոց հետ՝ փորձելով նրանց ընդհանուր հայտարարի բերել՝ խաղաղ գործընթացում առաջընթացը խրախուսելու առումով: Դա հեշտ չի լինելու: Ջեյմս Բեյքերը ժամանակին ասել է՝ «դուք խաղաղության շուրջ ձեր բարեկամների հետ չեք բանակցում, այլ՝ հակառակորդների, ինչը երբեք հեշտ չի լինում», բայց դա այն գործընթացն է, որը, կարծում եմ՝ աներևակայելի կարևոր է։ Աներևակայելի կարևոր, իհարկե, Հայաստանի, բայց իրականում նաև ողջ տարածաշրջանի կայունության համար:

 – Պարոն Ալիևը համաձայնություն տվել՞ է շարունակել աշխատանքն ու բանակցությունները ԱՄՆ միջնորդությամբ։

Քրիստինա Քվին․ – Ես Բաքվում չեմ և չեմ խոսում նախագահ Ալիևի հետ, բայց կասեմ, որ, իմ ընկալմամբ, նա նույնպես, ինչպես ասել է հրապարակավ, ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել: Ինչպես ասացի, մենք ուրախ ենք, որ դա առաջ ընթանա ցանկացած միջնորդական ձևաչափով, որին կարող են համաձայնել երկու կողմերը: Ուստի մենք որևէ մեկին չենք մղում վերադառնալ ԱՄՆ-ի միջնորդությանը, եթե նրանք դա չեն ցանկանում, բայց դա չի նշանակում, որ առաջ գնալ անհրաժեշտ չէ: Մենք հուսով ենք, որ կողմերը կարող են գտնել առաջընթացի ուղի, որը ընդունելի կլինի երկուսի համար էլ, և մենք ուրախ ենք աջակցել դրան ամեն կերպ: Մեր հատուկ բանագնաց Լուիս Բոնոն շարունակում է անել այն, ինչ կարող է, որպեսզի շրջի տարածաշրջանում և խոսի մարդկանց հետ: Նա այստեղ էր անցյալ ամիս, խոսել է Հայաստանի կառավարության հետ, նաև մեկնել է Բաքու, խոսել է Ադրբեջանի կառավարության հետ։ Նա Բաքվում լավ, կառուցողական հանդիպումներ է ունեցել։ Հավանաբար, տեսել եք, որ մեր պետքարտուղար պարոն Բլինքենն էլ հեռախոսազրույց է ունցել նախագահ Ալիևի հետ անցյալ շաբաթ: Դա շատ կառուցողական հեռախոսազրույց էր, նրանք չեն խուսափել որևէ հարցի քննարկումից։ Այսպիսով, մենք շարունակում ենք ներգրավվել,և հուսով ենք խրախուսել և խթանել խաղաղ գործընթացի առաջխաղացումը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։