ԱՄՆ պատժամիջոցները ՌԴ-Թուրքիա առևտուրը 2024թ. առաջին եռամսյակում նվազեցրել են 32,1 տոկոսով

Լուրեր

06.04.2026 | 23:30
Հրդեհ Թաիրով բնակավայրում. այրվել է ավտոմեքենա
06.04.2026 | 23:19
Թուրքական դատարանը արդարացրել է կինոռեժիսոր Ռոջհիլաթ Աքսոյին Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրման գործով
06.04.2026 | 23:10
Կանխվել է ծանր հանցագործություն․ Քրեական ոստիկանության բացահայտումը
06.04.2026 | 23:00
Թեհրանը հայտարարում է, որ Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունները հարթել են թյուրըմբռնումները
06.04.2026 | 22:50
ՀԷՑ-ը կսուբսիդավորի բազմազավակ աշխատակիցների էլեկտրաէներգիայի ծախսերը
06.04.2026 | 22:42
Վարորդները ձեռնարկելու են համապատասխան միջոցներ ուղեվարձի պատշաճ գանձումն ապահովելու նպատակով. հայտարարություն
06.04.2026 | 22:29
Իրանը հայտարարել է, որ թիրախավորել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված նավեր
06.04.2026 | 22:16
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.04.2026 | 22:03
Թրամփը չի ստորագրել Իրանի հետ հրադադարի համաձայնագրի առաջարկի տակ. Սպիտակ տան պաշտոնյա
06.04.2026 | 21:49
Կառավարությունը սպորտի զարգացման գործընթացն ավելի հասցեական և արդյունավետ է դարձնելու․ Փաշինյանը՝ լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը
06.04.2026 | 21:37
«Ցինիզմ է»․ չծառայած «բարձրակարգ տղա»-ի մասին Քոչարյանի խոսույթի արձագանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 21:27
Հանձնառու ենք պատշաճ պայմաններ ապահովել մարզիկների համար՝ միշտ նոր հաղթանակներ գրանցելու անխախտ նպատակադրմամբ. ԿԳՄՍ նախարար
06.04.2026 | 21:15
293 հայտնի և անհայտ անուն․ ինչ ցուցակով է ՔՊ-ն գնում ընտրության և ով չի լինի հաջորդ գումարման խորհրդարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 21:00
Կրեմլն ուզում է Իվանիշվիլիի մոդելը կիրառել ՀՀ-ում․ ՌԴ-ն այսպիսով ագրեսիա է իրականացնում ՀՀ-ի նկատմամբ․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 20:43
Բիձինա Իվանիշվիլին ընդունել է Ալիևին. հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
Բոլորը

Թուրքիայից Ռուսաստան արտահանումն առաջին եռամսյակում, 2023 թվականի համեմատությամբ, նվազել է 32,1 տոկոսով՝ ԱՄՆ-ի ու արևմտյան պատժամիջոցների քաղաքականության և դրամական փոխանցումների հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին գրում է թուրքական Ekonomim-ը՝ վկայակոչելով երկրի ազգային վիճակագրական ծառայության տվյալները։

Նշվում է, որ եթե ​​հունվար-մարտ ամիսներին 25 ոլորտներից միայն 4-ն են ավելացրել արտահանումը Ռուսաստան, ապա 3 ամսում ամենաշատ արտահանվող՝ քիմիական արդյունաբերության ոլորտում կորուստը հասել է 32,4 տոկոսի։ Արտահանման կորուստները շարունակում են աճել ոչ միայն դեպի Ռուսաստան, այլ նաև դեպի հարևան երկրներ։

Լրատվամիջոցը գրում է, որ արտահանումը Ռուսաստան, որի առևտրային հարաբերությունները Թուրքիայի հետ ուկրաինական պատերազմից հետո կտրուկ աճել էին, առաջին եռամսյակում կրճատվել է 32,1 տոկոսով՝ դրամական փոխանցումների սահմանափակումների պատճառով։ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) տվյալներով՝ Ռուսաստանը, որը 2023 թվականի վերջի դրությամբ ամենաշատ արտահանվող երկրների շարքում բարձրացել է 6-րդ տեղ, առաջին 3 ամիսների վերջում իջել է 9-րդ հորիզոնական։

2024 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստան արտահանման ծավալներով ամենամեծ անկումը գրանցել են ծխախոտը, կաշին և ոսկերչական զարդերը։

Հաղորդվում է, որ Ռուսաստան արտահանման ժամանակ տրանսֆերտների խնդիրը չի լուծվում։ Բանկային համակարգի վրա աճող ճնշումը նույնպես հանգեցնում է արտահանման ցուցանիշների նվազման: Մարտին Ռուսաստան արտահանումը, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նվազել է 28 տոկոսով՝ 1 մլրդ 47 մլն դոլարից հասնելով 758 մլն դոլարի։

Արտահանումը ոչ միայն դեպի Ռուսաստան, այլև ԱՊՀ երկրներ առաջին եռամսյակում կրճատվել է 14 տոկոսով՝ հասնելով 5,2 մլրդ դոլարի։ Ռուսաստանից հետո արտահանման ամենամեծ կորուստ ունեցող երկիրը Ղրղզստանն է՝ 22,7 տոկոս, երրորդը՝ Բելառուսը՝ 20 տոկոսով։ Ղազախստան արտահանումը կրճատվել է 18 տոկոսով, Ադրբեջան արտահանումն առաջին 3 ամսում նվազել է 10 տոկոսով՝ հասնելով 513,8 մլն դոլարի։ Թուրքմենստան արտահանումը նվազել է 9,5 տոկոսով, Ուզբեկստան՝ 2,5 տոկոսով։ Իսկ ահա Ուկրաինա արտահանումն առաջին եռամսյակում աճել է 10 տոկոսով՝ հասնելով 712 մլն դոլարի։

Հավելենք, որ Թուրքիայի ու ՌԴ-ի միջև դեռևս չի հաջողվում լուծել վճարումների հետ կապված խնդիրները, որը ծագել է վերջին ամիսներին։ Թուրքական բանկերը սկսել են փակել ռուսական ընկերությունների հաշիվները և խստացնել ՌԴ-ից ֆիզիկական անձանց նկատմամբ պահանջները։ Թուրքական լրավամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ երկրի Առևտրի նախարարությունը կազմել է այն ընկերությունների ցուցակը, որոնք խնդիրներ ունեն Ռուսաստանից վճարումների հետ կապված։ Հաղորդվում է, որ թուրք արտահանողները բախվել են բանկերի կողմից մերժումների, որոնք հրաժարվում են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ընդունել ապրանքների դիմաց վճարելու համար։ Բացի այդ, թուրքական բանկերը նաև ՌԴ քաղաքացի հաճախորդներից պահանջում են Թուրքիայում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթեր՝ գործակցությունը շարունակելու համար։

Փետրվարի վերջին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը մատնանշել էր այն տվյալները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է նախագահ Բայդենի վարչակազմի սպառնալիքը՝ հարվածելու օտարերկրյա ֆինանսական հաստատություններին երկրորդական պատժամիջոցներով, զգալիորեն ազդել ֆինանսական հոսքերի վրա Ռուսաստանի և մի շարք երկրների միջև, այդ թվում՝ Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Ղազախստանի։