PKK-ից մինչև «Զարգացման ճանապարհ» նախագիծ. Էրդողանի՝ Իրաք այցի օրակարգի մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ապրիլի կեսերին Իրաք սպասվող այցը, հավանաբար, կխթանի տրանսպորտային միջանցքի հավակնոտ նախագծի շուրջ քննարկումները, մինչ Անկարան ավելի մեծ համագործակցություն է փնտրում Թուրքիայի դեմ կռվող քուրդ զինյալների դեմ պայքարում: Այս մասին ասվում է Al Monitor-ի անդրադարձում։

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն այս ամսվա սկզբին հայտարարել էր, որ Էրդողանը կայցելի Բաղդադ Ռամադան ամսվա ավարտից հետո։ Ուղևորության ընթացքում, որը կնշանակի Էրդողանի առաջին այցը երկիր 2011 թվականից ի վեր, քննարկվելիք օրակարգի հիմնական կետերից են անվտանգության ոլորտում համագործակցությունը, մասնավորապես՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ, նավթի հոսքը վերականգնելու ջանքերը, և «Զարգացման ճանապարհ» նախագիծը, որը նավթով հարուստ հարավային Բասրա նահանգը կապելու է Եվրոպային Թուրքիայի միջոցով:

Թուրքիայի նախագահի այցը տեղի է ունենում վճռորոշ ժամանակաշրջանում, անմիջապես այն բանից հետո, երբ Իրաքը նշանակալի ժեստ արեց Անկարայի նկատմամբ PKK-ն արգելելու հարցում: Ըստ լրատվամիջոցի՝ իր հերթին էլ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կառաջարկի ժամանակավոր օգնություն Իրաքի ջրի պակասի համար՝ բացելով Տիգրիս և Եփրատ գետերի վրա իր բազմաթիվ ամբարտակները: Երկու երկրների միջև ջրի բաշխման խնդիրները մնում են երկարամյա վեճերից մեկը:

PKK և անվտանգության հարցեր- Այս ամսվա սկզբին Իրաքի կառավարությունը պաշտոնապես արգելել է PKK-ն՝ Բաղդադում թուրք և իրաքյան պաշտոնյաների միջև բարձր մակարդակի բանակցություններից հետո։ Անկարան այժմ ձգտում է պաշտոնականացնել PKK-ի դեմ իրաքյան արգելքը։ Ֆիդանը հայտարարել էր, որ իր երկիրն աշխատում է երկկողմանի համապարփակ շրջանակային համաձայնագրի վրա՝ երկու կողմերի միջև անվտանգության համագործակցության և տնտեսական կապերի ինստիտուցիոնալացման համար, որը կստորագրվի Էրդողանի այցի ընթացքում: Ֆիդանն ասել էր, որ Անկարան աշխատում է իրաքյան իշխանությունների հետ՝ ապահովելու համար, որ համաձայնագիրը ներառի համատեղ հրամանատարական կենտրոնի ստեղծումը՝ զինյալների դեմ թուրքական ռազմական գործողությունները համակարգելու համար: Բաղդադը, սակայն կարծես չի ցանկանում կենտրոն ստեղծել:  Թուրքիայի ՊՆ պաշտոնյան էլ այս շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ այդ հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են իրաքյան կողմի հետ։

Էրդողանի այցից առաջ Թուրքիան նաև ուժեղացնում է ճնշումը PUK-ի վրա՝ KRG-ում գերիշխող երկու քրդական կուսակցություններից մեկի վրա՝ PKK-ի հետ իր կապերը խզելու համար:

Նավթամուղը և Էրբիլ-Բաղդադ լարվածություն ը- Միևնույն ժամանակ, վերլուծաբանները դժվար թե ակնկալում են որևէ առաջընթաց Իրաք-Թուրքիա խողովակաշարում, որը փակ է  անցյալ տարվա մարտից՝ միջազգային դատարանի վճռի պատճառով, որը տուգանել էր Թուրքիային 1,5 միլիարդ դոլարով՝ KRG-ին թույլ տալու համար միակողմանիորեն արտահանել իր նավթը՝ շրջանցելով Իրաքի կենտրոնական կառավարությունը։

Անկարայի համար «դա բացառապես Բաղդադի և Էրբիլի հարցն է», – ասել է լրատվամիջոցին Իրաքի և KRG-ի հարցերով լրագրող և հետազոտող Մեհմեդ Ալաջան՝ հավելելով, որ թուրքական կողմը խուսափում է ուղղակի ներգրավվել Իրաքի կենտրոնական կառավարության և KRG-ի միջև լարվածությանը:

Խողովակաշարի հարցը սերտորեն կապված է Բաղդադի և Էրբիլի միջև հարաբերությունների վատթարացման հետ: Վերջին տարիներին շատ իրաքյան քրդեր և իրաքյան դիտորդներ մտահոգություն են հայտնել, որ դաշնային կառավարությունը փորձում է խաթարել քրդական ինքնավարությունը:

«Մենք հասկանում ենք, որ ինքնավարությունը դեռևս համեմատաբար նոր հայեցակարգ է Իրաքում և ժամանակ կպահանջվի տարաձայնությունները լուծելու համար: Բայց մենք իրականում չենք ցանկանում, որ իրաքյան քրդերը հայտնվեն նման անհարմար դրության մեջ»,-Al-Monitor-ին հայտնել է թուրք պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով:

Ջուր-Թեև երկու երկրների միջև վեճը Տիգրիս և Եփրատ գետերի անդրսահմանային ջրերի շուրջ ավելի սուր է դարձել կլիմայի փոփոխության ֆոնին, վերլուծաբանները թերահավատորեն են վերաբերվում, որ Էրդողանի այցը Իրաք կարող է առաջընթացի բերել այդ հարցում:

«Ես միանշանակ ակնկալում եմ Թուրքիայից բարի կամքի ժեստ՝ Էրդողանի այցի ժամանակ ավելի շատ ջուր բաց թողնել Իրաք, ինչպես նա արեց, երբ Սուդանին անցյալ տարի այցելել էր Անկարա», – ասել է Ալաջանը, բայց հավելել է, որ այդ քայլը միայն ժամանակավոր թեթևացում կբերի իրաքյան կողմին:

Երկու երկրները լուրջ ջրային անապահովության են բախվում։ Իրաքյան կողմը հատկապես խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ, քանի որ ամեն տարի բախվում է համատարած երաշտների, որոնք սրվում են տարիներ շարունակվող պատերազմների, անբավարար ներդրումների և վատ կառավարման հետևանքով:

«Զարգացման ճանապարհ» որպես ձեռքբերո՞ւմ– «Զարգացման ճանապարհ» նախագիծը, որը նաև հայտնի է որպես Չոր ջրանցք, հավանաբար կլինի Էրդողանի Իրաք այցի ևս մեկ կարևոր իրադարձություն: Ծրագրի նպատակն է Պարսից ծոցի մոտ գտնվող Ալ-Ֆաու նավահանգիստը միացնել Թուրքիայի Միջերկրական ծովի ափին, այնուհետև Եվրոպային նոր երկաթուղային և ճանապարհային ցանցերի միջոցով:

Անկարան և Բաղդադը վերջին ամիսներին սկսել են ավելի լրջորեն քննարկել առաջարկը Կարմիր ծովի և Սուեզի ջրանցքի շուրջ Գազայի հատվածում պատերազմի և Եմենից հութիների հարձակումների հետևանքով առաջացած ռիսկերի մեծացման պատճառով: Նախագիծը կոչված է բարելավելու Իրաքի տրանսպորտային ենթակառուցվածքը և ապահովելու Թուրքիային անվտանգ մուտք դեպի Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջան այն ժամանակ, երբ Թուրքիայի համաշխարհային առևտուրն արագորեն ընդլայնվում է:

Այս նախագծի իրականացման համար Թուրքիան ֆինանսավորում է փնտրում Ծոցի երկրներում։ Այսպիսով՝ Անկարան փորձում է այլընտրանք ստեղծել ԱՄՆ նախաձեռնությամբ ստեղծված Մերձավոր Արևելք-Հնդկաստան առևտրային միջանցքին, որտեղ բացակայում է Թուրքիան։ Միջանցքի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը ստորագրել էին ԵՄ-ն, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, ԱՄՆ-ը և մյուս գործընկերները նախորդ տարի Հնդկաստանում տեղի ունեցած G20-ի գագաթնաժողովին։

Էմմա Չոբանյան