Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրվում է 2 անձ․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ավարտվել է զինծառայող Ժորա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում իրականացված վարութային և ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, ովքեր տուժողի ծառայակիցներն են:

Մասնավորապես, 2023 թ․ օգոստոսի 10-ին՝ ժամը 18:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում նույն զորամասի ժամկետային զինծառայող Ժորա Կարապետյանը, լինելով ազատ հերթափոխում, այլ զինծառայողին ամրակցված ինքնաձիգով կատարել էր ինքնասպանության փորձ։ Դեպքից անմիջապես հետո նրան տեղափոխել էին հոսպիտալ, որտեղ, սակայն, հաջորդ օրը՝ ժամը 04։30-ի սահմաններում, մահացել է։ Դեպքի առթիվ զինծառայողին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով հավաքված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ նույն զորամասի պարտադիր ժամկետային երկու զինծառայողների և Ժորա Կարապետյանի միջև, մարտական դիրքում ծառայություն կրելու ընթացքում, ձևավորվել են միջանձնային անառողջ հարաբերություններ: Քննությամբ ստացված փաստական տվյալների համաձայն՝ զինծառայողն ինքնասպանությունը գործել էր համածառայակիցների կողմից իր նկատմամբ ոչ կանոնադրական հարաբերություններին բնորոշ վարքագծի դրսևորման պատճառով։

Համածառայակիցների ներկայությամբ լինելով հոգեբանորեն ընկճված և անելանելի վիճակում՝ Ժորա Կարապետյանը, 2023 թ. օգոստոսի 10-ին՝ ժամը 18:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության մարտական դիրքում, իր պարտականությունները կատարելու ժամանակ, նույն դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային զինծառայողին ամրակցված «ԱԿ-103» տեսակի ինքնաձիգով գլխի շրջանում արձակել էր կրակահերթ և ինքն իրեն պատճառել կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ:

Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով մեղադրանքներ են ներկայացվել նրա երկու համածառայակիցներին:

Որպես խափանման միջոց՝ վերջիններիս նկատմամբ ընտրվել էր կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան»,- նշված է հաղորդագրության մեջ: