Լյովա Սարգսյանի դստեր ՍՊԸ-ն Փաշինյանին ուղեկցող ոստիկաններին է տեղափոխում. 600 մլն դրամ է ստացել՝ 4 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Որքա՞ն գումար է ծախսում պետությունը, որպեսզի կարմիր ու սև բերետավորները և ոստիկանության այլ ծառայողներ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին, անհաղթահարելի պատնեշ դառնան քաղաքացիների ու վարչապետի միջև կամ հասնեն բողոքի ակցիաների անցկացման վայրեր ու այսպիսի բռնություններով ցրեն դրանք։

Factor TV-ն Ներքին գործերի նախարարության իրականացրած ծախսերից պարզեց, որ միայն 2024 թվականին 68 մլն 680 հազար դրամ է հատկացվել այդ նպատակի համար։

Բազմաթիվ են օրինակները, թե ինչպես է ոստիկանության զորքը փողոց հանվում Նիկոլ Փաշինյանի՝ մի կետից մյուսը տեղափոխվելու համար։ 2021 թվականի մարտին նկարահանված կադրերից մեկում, օրինակ, Նիկոլ Փաշինյանը կառավարության գլխավոր մասնաշենքից գնում է ԿԳՄՍ նախարարություն, իսկ տարածքը հսկում են մեծաքանակ ոստիկաններ։

Կառավարության գլխավոր մասնաշենքին ավելի մոտ գտնվող Շրջակա միջավայրի նախարարություն գնալու համար էլ 2021-ի փետրվարին ոստիկանության զորքերն ամբողջությամբ փակել էին Արամ, Բյուզանդ, Մելիք-Ադամյան փողոցների երթևեկությունը։ Այս փողոցները և հարակից այգին փակ էին նաև քաղաքացիների անցուդարձի համար․ այգում միայն ոստիկաններ էին ու ԱԱԾ-ականներ։

Ոստիկանության զորքերի կուտակումներ մինչև վերջերս կարելի էր հաճախակի նկատել նաև Կառավարության շենքի շուրջբոլորը։

Եռաբլուր զորք էր բերվել նաև Նիկոլ Փաշինյանի մուտքը զինվորական պանթեոն անխոչընդոտ ապահովելու և այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը սահմանափակելու համար։

Ոստիկանության զորքերի տեղափոխումն ապահովելու համար ՆԳՆ-ն 2024 թվականի հունվարի 18-ին շուրջ 70 մլն դրամի պայմանագիր է կնքել «Էլիտբաս» ՍՊԸ-ի հետ։ Վահե Ղազարյանի ղեկավարած ՆԳՆ-ն հստակ պահանջ է սահմանել՝ ապահովել ոստիկանության 1500 ծառայողի տեղաշարժը՝ ավտոբուսներով և միկրոավտոբուսներով։

Ոստիկանության զորքերի տեղափոխության համար միայն այս ընկերության հետ 20 պայմանագիր կա, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 610 մլն դրամ։ Այս պայմանագրերը կնքվել են Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք՝ 2020-2024 թվականների ընթացքում։

2020 թվականի պայմանագրերից մեկը 34 մլն դրամով կնքվել է 44-օրյա պատերազմից կարճ ժամանակ անց՝ դեկտեմբերի 3-ին։ Ընդդիմադիրներն այդ օրերին Երևանում Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ էին իրականացնում, փակ էին պահում Բաղրամյան պողոտան։ Հինգ պայմանագիր էլ՝ ընդհանուր 110 մլն դրամ արժեքով, կնքվել է 2021 թվականի ընթացքում։ Այդ տարին Հայաստանի համար նախընտրական էր, և Նիկոլ Փաշինյանը մեծաթիվ ոստիկանների ուղեկցությամբ շրջեց Հայաստանի գրեթե բոլոր մարզերով։ Այս տարվա համար ՆԳՆ-ն առայժմ կնքել է վերոնշյալ 70 մլն դրամ արժողությամբ պայմանագիրը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էր շաբաթվա սկզբին ԱԺ-ին հաշվետվություն ներկայացնող ՆԳ նախարար Վահե Ղազարյանից հետաքրքրվել, թե ինչո՞ւ են Փաշինյանին այդքան շատ ոստիկաններ ուղեկցում։

Փաշինյանի ընկեր Վահե Ղազարյանը հարցին ուղիղ չէր պատասխանել, սակայն պատասխանից պարզ է դառնում, որ նույն գործելաոճը պահպանվելու է, միայն թե՝ արդեն ոստիկանության սեփական ավտոբուսներով։

Փաշինյանի թիմակից, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Factor TV-ի հետ զրույցում ենթադրություն է հայտնում, որ ուղևորափոխադրման ծառայությունը ձեռք է բերվել նաև Ոստիկանության զորքերին մարտական ծառայության տեղափոխելու համար։ ՔՊ-ականը խնդրահարույց չի համարում, որ հարկատուների հաշվին Նիկոլ Փաշինյանին բազմաթիվ ոստիկաններ են ուղեկցում կամ այդ ոստիկաններին բերում են, որ այսպես շրջափակեն տարածքը, որտեղ գտնվում է Փաշինյանը։ Ալեքսանյանը նշում է՝ Նիկոլ Փաշինյանին ֆիզիկապես ոչնչացնելու կոչեր կան, ուստի պետք է պատշաճ ապահովել ներքին անվտանգությունը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, անկախ անձերից, կարևոր է համարում երկրի առաջին դեմքերի անվտանգության ապահովումը, սակայն մեծաթիվ ոստիկանների առկայությունն այսպես է մեկնաբանում․ «Դա նշանակում է, որ վարչապետն այդքան ժողովրդական սեր, հարգանք չունի, ցավում եմ, որ մենք հասել ենք այնտեղ, որ վարչապետը պետք է մի քանի ավոտբուս ոստիկաններով մի տեղ գնա»։

Բացի այդ, Կարապետյանցը հարց է բարձացնում՝ կա՞ր անհրաժեշտություն ոստիկանների տեղաշարժի համար այդքան գումար հատկացնել, թե՞ դրանք չափազանցված ծախսեր են։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների ուսումնասիրությունն ուշագրավ մանրամասներ է բացահայտում․ 2008-ին հիմնադրված «Էլիտբաս» ՍՊԸ-ի բաժնետերերն են Գուրգեն Նիկողոսյանն ու Անի Սարգսյանը։ Գուրգեն Նիկողոսյանը Արարատի Հովտաշատ համայնքից է, իսկ մյուս բաժնետեր Անի Սարգսյանը բնակվում է Երևանում։ Նա Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի դուստրն է։ Ընտրողների ռեգիստրի համաձայն՝ նա Լյովա Սարգսյանի հետ հաշվառված է նույն հասցեում։ Ռեգիստրից ստացված տվյալների համաձայն՝ արգելանք է դրված Անի Սարգսյանի բաժնեմասի վրա, որը կազմում է 50 տոկոսը։ Սա, ըստ էության, պայմանավորված է այն հանգամանքով, որ Սարգսյաններն ամբողջ ընտանիքով անցնում են ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով։ Ստացվում է՝ ՆԳՆ-ն բազմամիլիոնանոց գնումները կատարում է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող ընկերությունից՝ այդպիսով նպաստելով Սարգսյանների հարստացմանը։

Նշենք, որ Լյովա Սարգսյանը 2018 թվականի հուլիսից հետախուզվում է։ Նա մեղադրվում է Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության գործընթացում թույլ տրված ենթադրյալ չարաշահումների և ապօրինի հարստացման գործերով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան