Երիտասարդները կարող են փողոց փակել ու իշխանություն փոխել, նաև դրա համար են հեռացնում Երևանից. Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

«Երևանի դեգրադացիան այսօր չի սկսվել, ծառերի հատումն էպիզոդ է`իրադարձությունների շղթայի մեջ: Երևանի լրջագույն խնդիրը հանրային սեփականության վերադարձն է ժողովրդին: Ծառերին կլինի, թե սահմանային գյուղերին, ես տեսնում եմ իշխանության նույն վերաբերմունքը, նրա մոտեցման նույն ալգորիթը: Այս իշխանությունը մասնագիտական հանրույթի կարծիքն ընդհանրապես հաշվի չի առնում, և նրա հանդեպ ժողովրդի վստահության քվեն զրոյական է»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին` անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ռեֆորմին` կենսունակությունը կորցրած ծառերը հատելու և փոխարինելու հետ կապված:

Նրա կարծիքով` այս իշխանությունը հաշվի չի առնում հանրության կարծիքը, կլինի դա ծառերի հատման, թե Տավուշի գյուղերի հետ կապված. «Տավուշում մենք տեսնում ենք ամենավտանգավորը`ժողովուրդն ընդդիմանում է իշխանությանը, այնքան չի վստահում, որ պատրաստ է դեմ դուրս գալ նրա որոշումներին»:

Արծրունու կարծիքով` մեր հասարակությունն ինքնադրսևորման ձևաչափերը կորցրել է, և եթե ինքը նախկինում դա կապում էր հետպատերազմյան շոկի հետ, ապա հիմա` ոչ. «Բավական ժամանակ է անցել, և մենք տեսնում ենք անհաղորդ հասարակություն»: Կոմպոզիտորը խոսում է նաև իշխանության վերաբերմունքից` մեր մշակութային կապիտալին. «Պետությունը մշակութային օջախներին վերաբերվում է որպես գույքի, և ինքն է որոշում` դրանց մեջ ինչ է լինելու: Տպավորություն է, որ յուրաքանչյուր օջախ, որն ունի պատմություն, այս իշխանությանը պետք չէ»,-ասում է նա` անդրադառնալով Կոնսերվատորիայի շենքի շուրջ աղմուկին, որոշ ստեղծագործական միությունների շենքերի պետականացման հարցին:

Վահան Արծրունին խոսում է Ակադեմիական քաղաքի նախագծի շրջանակում մեր բուհերի`Երևանի ծայրամաս տեղափոխվելու մասին` շեշտելով, որ այդ կերպ մայրաքաղաքում փիլիսոփայություն և հայեցակարգային մոտեցում է խախտվում. «Քանդվում են ան հիմքերը, որոնց վրա կառուցվել է մայրաքաղաքի դոկտրինը: Այս իշխանությանը ձեռնտու է երիտասարդներին քաղաքից դուրս բերելը, քանի որ ինքը լավ գիտի, որ այդ ակտիվ սոցիալական խումբը վտանգավոր է, հարկ եղած դեպքում կարող է փողոց փակել ու իշխանություն բերել»:

Նրա խոսքով` ավելի օրգանիկ կլիներ, եթե մայրաքաղաքի ծայրամասում կլաստեր ստեղծվեր իշխանական կառույցների համար, և քաղաքից դուրս բերվեր, այսպես ասած, կառավարական կլաստերը`բոլոր նախարարություններով. «Տրանսպորտի խնդիր չէր լինի, կառավարական մեքենաների շարժի պատճառով առաջացող խցանումներ` ևս»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան