Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներին

Լուրեր

10.05.2024 | 17:20
Իրենց նպատակն է՝ ՀՀ-ում ժամանակավոր իշխանություն ձևավորվի, կազմակերպեն ընտրություններ, որ կեղծվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2024 | 17:11
«Եվրատեսիլ 2024»-ը հյուրընկալած Մալմյոյում հակաիսրայելական բողոքի երթ է անցկացվել
10.05.2024 | 17:02
ՄԱԿ-ը վերահաստատում է Հայաստանի զարգացման առաջնահերթություններին աջակցությունը
10.05.2024 | 16:54
ID քարտ ունեցողները նաև պաշտոնական էլեկտրոնային մեյլ ունեն․ Հրաչյա Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2024 | 16:47
Մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիները․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2024 | 16:44
Ուկրաինան կարող է մոբիլիզացնել 10-20 հազար բանտարկյալի․ արդարադատության նախարար
10.05.2024 | 16:40
Ինձ ասում են` ասա թող գնան փողոց փակեն․ էս պահին պետք չկա. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2024 | 16:38
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի և ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
10.05.2024 | 16:35
Բանակի ստեղծման օրվանից այդ խնդիրն ունեցել ենք. փոխնախարարը՝ խաղաղ պայմաններում զոհերի թվի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2024 | 16:24
Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, կարող ենք ավելի հեռուն գնալ․ Միրզոյանը՝ Ալմաթիում
10.05.2024 | 16:18
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորա»-ի մասնակիցներին
10.05.2024 | 16:13
Ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել
10.05.2024 | 16:10
Սանկտ Պետերբուրգում ուղևորներով լի ավտոբուսն ընկել է Մոյկա գետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2024 | 16:03
Սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր՝ ԿԳՄՍՆ-ի և Իսպանիայի կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարարության միջև
10.05.2024 | 15:52
Շուտով ՊՆ-ն ավտոմատ համակարգ կունենա և բոլորի տեղը կիմանա․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործության վերականգնող վարպետները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրերով․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Վերականգնող մասնագետների շուրջ 5 տարվա ջանադիր աշխատանքից հետո օրեր առաջ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է հայտնի կտավի ցուցադրությունը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր դիտել է Վարդգես Սուրենյանցի վերականգնված գլուխգործոցը, ծանոթացել վերականգնման աշխատանքների ընթացքը ներկայացնող Էքսպոզիցիոն առաջին սրահի ցուցադրությանը, որտեղ վերարտադրված է վերականգնման արվեստանոցը՝ համապատասխան գործիքներով, օգտագործված նյութերով, աշխատանքային սեղանով, մանրադիտակով և ուլտրամանուշակագույն լամպ-նկարակալով: Այստեղ ներկայացված է նաև «Սալոմե» կտավի կրկնօրինակը, որը պատրաստվել է տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն ու վերականգնող մասնագետները պատմել են վերականգնման ընթացքի մասին՝ սկսած նախապատրաստական աշխատանքներից մինչև դրանց ավարտը՝ շեշտելով, որ Սուրենյանցի կտավի հետ աշխատելիս պատասխանտվությունը շատ մեծ է եղել. «Նախապատրաստական աշխատանքները բավական երկար տևեցին. շուրջ երկու տարի ընթանում էին ուսումնասիրման գործընթացները»,- նշել են վերականգնող մասնագետները:

Նախարարը կտավը դիտել է՝ նշելով, որ շատ տպավորված է կատարած աշխատանքով և վերկանգնված «Սալոմե»-ի ցուցադրության համար ընտրված ձևաչափով. «Կատարվել է շատ կարևոր աշխատանք, որը ցուցադրության այս ձևաչափի շնորհիվ առանձնակի կարևորվում է: Թանգարանում ստեղծվում է մի միջավայր, որը կարող է դիտարկվել նաև որպես մասնագիտական կողմնորոշման հատուկ եղանակ երեխաների համար, որոնք կարող են սրահ այցելելով պատկերացում կազմել վերականգնողի մասնագիտության մասին՝ միաժամանակ արժևորելով նաև արվեստի մեծարժեք գործը՝ «Սալոմե» կտավը, որը, անշուշտ, շատ հետաքրքիր է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարության աշխատանքային սրահներից մեկում ևս տեղադրված է Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» ստեղծագործության կրկնօրինակը. «Մի տեսակ սովորություն է դարձել՝ աշխատանքային քննարկումների ժամանակ հաճախ եմ նայում այդ նկարին. ինչ-որ մոգական, ձգող ուժ ունի»:

Այցի ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նախարարության պատվոգրեր են հանձնել Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման և կոնսերվացման բաժնի վարիչ Իգոր Պողոսյանին, նույն բաժնի մասնագետներ Տաթևիկ Ամիրխանյանին և Արտաշես Աբրահամյանին՝ մշակութային արժեքների վերականգնման գործում նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար:

«Մեծ ջանքեր ենք ներդրել ու շատ կարևոր է, որ այդ ջանքերը նախևառաջ բավարար լինեն ձեզ համար՝ որպես մասնագետի և սրտացավ մարդու: Տարիներ տևած վերականգնման աշխատանքից զատ նաև կարողացել եք այնպես ներկայացնել ձեր աշխատանքը, որ տեսանելի լինի նաև վերականգնողների բարդ գործը: Կարծում եմ՝ հրաշալի է ստացվել»,- շնորհավորելով նրանց՝ նշել է նախարարը: