«Եվրատեսիլ 2024»-ը հյուրընկալած Մալմյոյում հակաիսրայելական բողոքի երթ է անցկացվել

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Շվեդական Մալմյոյում, որտեղ անցկացվում է «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթը, պաղեստինամետ ակտիվիստները դուրս են եկել քաղաքի կենտրոն՝ բողոքելու մրցույթին Իսրայելի դեմ, գրում է Euronews-ը։

Պաղեստինի դրոշներով հազարավոր մարդիկ երթով շարժվել են դեպի Մալմյոյի կենտրոն՝ բողոքելու «Եվրատեսիլ 2024»-ին Իսրայելի մասնակցության դեմ։ Նախօրեին անցկացված արկրորդ կիսաեզրափակիչին ելույթ է ունեցել Իսրայելի պատվիրակ Էդեն Գոլանը։

Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնել այս առնչությամբ՝ համեմատություն անցկացնելով «Եվրատեսիլ 2024»-ին Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու հետ։ Վկայակոչելով Գազայի զոհված խաղաղ բնակիչների տվյալները՝ նրանք անկլավում հրադադար են պահանջել։

Քաղաքում երգի մրցույթի ընթացքում կարգը պահպանելու համար շվեդական ոստիկանության լրացուցիչ ուժեր են տեղակայվել։ Նրանց օգնության են հասել Դանիայից ու Նորվեգիայից ժամանած ոստիկանները։

«Եվրատեսիլ 2024»-ի կազմակերպիչները, որն անցկացվում է «United by Music» կարգախոսով, հրաժարվել են հեռացնել իսրայելցի երգչուհուն։ Նրանք պնդում են, թե «մրցույթը բացառապես երաժշտական ​​իրադարձություն է, որտեղ քաղաքականության համար տեղ չկա»։

Պաղեստինամետ ակտիվիստներն արդեն հայտարարել են, որ շաբաթ՝ մայիսի 11-ին, երբ կայանալու է մրցույցի եզրափակիչը, կրկին բողոքի երթ են կազմակերպելու։