Իրենց նպատակն է՝ ՀՀ-ում ժամանակավոր իշխանություն ձևավորվի, կազմակերպեն ընտրություններ, որ կեղծվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարց չի քննարկվում, Factor TV-ի հետ զրույցում հավաստիացրեց պատգամավոր, ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։

Ըստ նրա՝ ընդդիմության միակ նպատակն այն է, որ ՀՀ-ում ժամանակավոր իշխանություն ձևավորվի, կազմակերպեն ընտրություններ և կեղծվեն։

«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ընտրություն չի կեղծում, դա բոլորի համար ակնհայտ ճշմարտություն է։ Հիմա Դուք ի՞նչ եք ուզում, որ լինեք ժամանակավոր պաշտոնակատար և ընտրությունները կեղծե՞ք։ Իրենց միակ նպատակը սա է, հակառակ պարագայում նրանք չկեղծված ընտրություններով ՀՀ-ում իշխանության գալ չեն կարող»,- հայտարարեց Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երկու անգամ ընդդիմությանն առաջարկել է մանդատները վայր դնել և արտահերթ ընտություններ անցկացնել։ Արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ Factor.am-ի հարցին ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասել էր, որ կգնան արտահերթ ընտրության, բայց պայմանով, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնակատար չլինի։

Մանրամասները՝ տեսանյութում։