Ուկրաինան կարող է մոբիլիզացնել 10-20 հազար բանտարկյալի․ արդարադատության նախարար

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Ուկրաինայի արդարադատության նախարար Դենիս Մալյուսկան BBC-ի ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ երկրի զինված ուժերում կարող է մոբիլիզացվել 10-ից 20 հազար բանտարկյալ։ Այս մասին նա ասել է այն բանից հետո, երբ Գերագույն Ռադան օրենք է ընդունել, որը թույլ է տալիս մոբիլիզացնել որոշ կատեգորիաների դատապարտյալների։

BBC-ի թղթակիցները խնդրել են Մալյուսկային մեկնաբանել այն փաստը, որ նախկինում միայն ռուսական իշխանություններն էին ներգրավված էին բանտարկյալներին ռազմաճակատ մոբիլիզացնելու գործում։

«Ես կույր կլինեի, եթե չտեսնեի զուգահեռները։ Անշուշտ, զուգահեռներ կան։ Կարիք չկա ինքներս մեզ խաբելու, բայց, այնուամենայնիվ, խոսքը մոտեցումների տարբերության մասին է։ Իրենց համար դա հարկադրված մոբիլիզացիա էր, բոլորին ստիպեցին գնալ, նրանց մոտ ոչ մեկին չէին պատրաստում, առանց նախապատրաստության նրանք ուղղակի «միս» էին»,- ասել է ուկրաինացի պաշտոնյան։

Ըստ լրատվամիջոցների՝ Ռուսաստանում բանտարկյալների մոբիլիզացիան կամավոր է եղել։ BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ ռազմական գործողությունների սկզբնական փուլում նրանց առաջարկել են կռվել վեց ամիս, որից հետո ենթադրվում էր, որ նրանց ներում կշնորհեն և ազատ կարձակեն։ Հետագայում դատապարտյալները սկսել են պայմանագրեր կնքել ՌԴ պաշտպանության նախարարության հետ մինչև ռազմական գործողությունների ավարտը՝ առանց ներման, այլ միայն պայմանական ազատ արձակմամբ։

Ուկրաինայի արդարադատության նախարարը ենթադրություն է հայտնել, որ ուկրաինական բանտերից կարելի է մոբիլիզացնել «տասից քսան հազար» մարդու, «միանշանակ՝ ոչ ավելի»։