ՄԱԿ-ը վերահաստատում է Հայաստանի զարգացման առաջնահերթություններին աջակցությունը

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Մայիսի 5-8-ը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ և Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը առաջին անգամ այցելել է Հայաստան:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի, ՀՀ կառավարության այլ պաշտոնատար անձանց, դիվանագիտական​​կորպուսի և զարգացման գործընկերների, ՄԱԿ-ի հայաստանյան թիմի, քաղաքացիական հասարակության, կանանց և երիտասարդության հետ ունեցած քննարկումներում Իվանա Ժիվկովիչն ընդգծել է ՄԱԶԾ-ի՝ որպես ՀՀ կառավարության ռազմավարական գործընկերոջ դերը զարգացման ճանապարհին առկա բարդ մարտահրավերների հասցեագրման ճանապարհին՝ ի շահ հայաստանցիների, որտեղ միջամտությունները կենտրոնանում են փախստականների հոսքով պայմանավորված ճգնաժամին արձագանքման, կայուն զարգացման, կանանց և երիտասարդների զորեղացման վրա: Նա նաև առաջարկել է ՄԱԶԾ-ի շարունակական աջակցությունը` սոցիալական պաշտպանության, հանրային ծառայությունների, զարգացման ֆինանսավորման, կանաչ տնտեսության, էներգաարդյունավետության և կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծման լավագույն փորձի վերաբերյալ կայուն և նորարար լուծումներ տրամադրելու հարցում:

«Իր զարգացման ճանապարհին Հայաստանը բախվում է բարդ մարտահրավերների, որոնք էլ ավելի են բարդանում բազմաթիվ ճգնաժամերի պատճառով: ՄԱԶԾ-ն աշխատում է ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի գործակալությունների, զարգացման միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ՝ փախստականների և նրանց ընդունող համայնքների դիմակայունության կարողությունները զարգացնելու համար: Այս մարտահրավերները նաև կայուն ապագա ստեղծելու հնարավորությունն են պարունակում: Միջազգային, ազգային և տեղական մակարդակներում համատեղ աշխատանքով մենք կարող ենք առավելագույնս իրացնել կայուն զարգացման անհավանական ներուժը` ապահովելով մարդկանց ու բնության ներդաշնակ զարգացումը», – ասել է Իվանա Ժիվկովիչը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալը տվել է Հայաստանում խորհրդարանական ժողովրդավարության խթանման և օրենսդիր մարմնի պատասխանատվության, թափանցիկության և արդյունավետության բարձրացմանն ուղղված համագործակցության երկրորդ փուլի մեկնարկը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի և Նորվեգիայի կառավարությունների կողմից՝ Հայաստանի Ազգային ժողովի հետ համատեղ։

Ակնարկներ ՄԱԶԾ ծրագրերի իրականացման վայրեր կատարած այցելություններից

Իվանա Ժիվկովիչն այցելել է նաև Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում իրականացվող ՄԱԶԾ-ի ծրագրերը:

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ արդիականացված օդերևութաբանական ավտոմատ կայանի աշխատանքին, որը Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերում 11 արդիականացված կայաններից մեկն է: Այս ծրագիրն ուղղված է եղանակային պայմանների մշտադիտարկման և դիտարկման ճշգրտության բարձրացմանը և երկրի ողջ տարածքի մինչև 80 տոկոս ծածկույթի ապահովմանը: ՄԱԶԾ ադմինիստրատորի տեղակալը նաև ծանոթացել է Սևան ազգային պարկի հարուստ կենսաբազմազանությանը և կառավարման պլանին, որը մաս է կազմում ԵՄ-ն Սևանի համար (EU4Sevan) ծրագրի և հանդիսանում է հիմնարար գործիք Սևանա լճի բնական ռեսուրսների ու կենսաբազմազանության արդյունավետ պահպանության և կառավարման համար։

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տիկին Ժիվկովիչն այցելել է էներգաարդյունավետ շենքեր, որոնք վերանորոգվել և վերազինվել են Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ: Մինչ այժմ Հայաստանի ամբողջ տարածքում էներգաարդյունավետության բարձրացման նպատակով վերանորոգվել են 152 բնակելի և 52 հասարակական շենքեր, այդ թվում՝ 45 մանկապարտեզներ և դպրոցներ՝ այս կերպ էներգասպառումը նվացնելով 40-ից 60 տոկոսով և դրականորեն ազդելով ավելի քան 46,000 բնակիչների բարեկեցության վրա, որոնց ավելի քան 50 տոկոսը կանայք և աղջիկներ են։

Արարատի մարզի Մասիս համայնքում ՄԱԶԾ ադմինիստրատորի տեղակալը դիտարկել է ՄԱԶԾ-ի և ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակներին արձագանքման գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող 18 ժամանակակից սոցիալական բնակարանների կառուցման բարեհաջող աշխատանքները նախկին մարզադպրոցի տարածքում՝ ավելի քան 70 փախստականների տեղավորելու համար: Այս նոր կառուցված սոցիալական բնակարանները համապատասխանում են ժամանակակից պահանջներին և փախստականների համար հարմարավետ բնակարանային լուծումներ ապահովելու գովելի ջանքերի վկայությունն են: «Փախստականների հետ իմ հանդիպումների ժամանակ ես ավելի խորը պատկերացում կազմեցի տեղահանության արդյունքում մարդկանց կրած կորուստների մասին և նրանց հետ քննարկեցի, թե ինչպես կարող է ՄԱԶԾ-ն հետագայում նպաստել իրենց դիմակայունության բարձրացմանը և իրենց համար ավելի հյուրընկալ և աջակցող միջավայր ստեղծելուն», – ասել է Իվանա Ժիվկովիչը:

Վայոց ձորի Արենի համայքնում Իվանա Ժիվկովիչը ծանոթացել է համայնքի երիտասարդների համար նախատեսված ՄԱԶԾ-ի նորարարական, արտադասարանական ավտոբուսի գործունեությանը, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ՄԱԶԾ ադմինիստրատորի տեղակալը հանդիպել է մարզային և համայնքային իշխանությունների և ՄԱԶԾ-ի ծրագրերից տեղերում ուղղակիորեն օգտվող փախստականների հետ և վերահաստատել ՄԱԶԾ-ի լիակատար աջակցությունը համայնքների դիմակայունության բարձրացման և փախստականներին հայաստանան հասարակությանն ինտեգրման գործին:

Իվանա Ժիվկովիչը ուրախ էր տեսնել Տեղ համայնքի ղեկավարին կից, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող Կանանց և երիտասարդների հարցով խորհրդատվական խորհրդի անդամների ոգևորությունը: Խորհուրդը միտված է տեղական ժողովրդավարության ամրապնդմանը, լուծում է փախստականների խնդիրները և նրանց ձայնը լսելի դարձնում համայնքի բոլոր գործերում: Տեղ համայնքում տիկին Ժիվկովիչը մասնակցել է նաև պարզ թաքստոցի բացմանը և ծանոթացել Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող պայթուցիկ զինամթերքի և ականների վտանգների մասին իրազեկման արշավների արդյունքներին:

Գորիսում և Վերիշենում ՄԱԶԾ ադմինիստրատորի տեղակալը տեղում ծանոթացել է «ԵՄ-ն հանուն երկխոսության» (EU4Dialogue) նախաձեռնության շրջանակներում իրականացված ծրագրերին և զրուցել շահառուների հետ ինքնազբաղվածության և եկամտաստեղծ հնարավորությունների մասին, որոնք ՄԱԶԾ-ն տրամադրում է փախստականներին և ընդունող համայնքներին։