Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները՝ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Չոն Բյուն Վոնի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով զարգացնել առկա քաղաքական երկխոսությունը և տնտեսական կապերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակին, մասնավորապես՝ միջուկային էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, կրթական և մշակութային փոխանակումներին: Անդրադարձ է կատարվել նաև զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման, արհեստական բանականության և նորարարությունների ոլորտներում համագործակցության հեռանկարներին, պետական կառավարման ոլորտներում փորձի փոխանակմանը, ինչպես նաև Հայաստանում Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) միջոցով իրականացվող ծրագրերին:

Խորհրդակցությունների ընթացքում կողմներն անդրադարձ են կատարել նաև միջազգային կազմակերպություններում և այլ բազմակողմ հարթակներում առկա համագործակցությանը, կայուն զարգացման նպատակների, մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը զրուցակցին հանգամանալից ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը և տևական խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը, Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի հումանիտար խնդիրների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները՝ կարևորելով նաև այս ուղղությամբ միջազգային գործընկերների աջակցությունը:

Այցի շրջանակներում պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, որի հետ հանդիպմանը ևս անդրադարձ է կատարվել հայ-կորեական հարաբերությունների երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցերի, տարածաշրջանային զարգացումներին»,- ասված է հաղորդագրության մեջ: