Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Լուրեր

10.05.2024 | 01:47
Որքան մարդ է մասնակցել հանրահավաքին. ԻՔՄ-ի հաշվարկը
10.05.2024 | 01:44
«Եվրատեսիլ 2024»-ի Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն անցավ մրցույթի եզրափակիչ փուլ
09.05.2024 | 23:30
Գերմանիայի և Թուրքիայի միջև ջերմ հարաբերություններն արդյոք կհանգեցնեն Անկարային Eurofighters կործանիչների վաճառքի թույլտվության. անդրադարձ
09.05.2024 | 23:15
Իսրայելի ԱԳ նախարարը ծաղրել է Էրդողանին՝ առևտրային արգելքի որոշ սահմափակումներ վերացնելու համար
09.05.2024 | 23:14
Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությանը գրանցել է տպավորիչ արդյունքներ
09.05.2024 | 23:09
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8 համարի ներքո
09.05.2024 | 23:00
Ինչպես բեռնատարը ոստիկանների ներկայությամբ հասավ հրապարակ. ականատեսը պատմում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2024 | 22:59
Սենեգալում ինքնաթիռը վթարվել է թռիչքի պահին
09.05.2024 | 22:46
Հ.15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
09.05.2024 | 22:44
Թուրքիան ԱՄՆ-ի հետ հեղուկ բնական գազի գնման երկարաժամկետ էներգետիկ համաձայնագիր է կնքել
09.05.2024 | 22:30
ԱՄՆ Պետդեպն արձագանքել է Թուրքիայի կողմից բյուզանդական եկեղեցին մզկիթի վերածելուն
09.05.2024 | 22:09
Կամազի վարորդը ոգելից խմիչքի ազդեցության տակ մտել է հրապարակ. ՀՀ ոստիկանապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2024 | 22:07
Բեռնատարը ցուցարարների ուղղությամբ վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. վարորդը ձերբակալվել է
09.05.2024 | 22:00
Կալանավորված ռուս լրագրողների թիվը հասել է ռեկորդային մակարդակի. ՄԱԿ
09.05.2024 | 21:50
Կամազը հատուկ քշել են ժողովրդի վրա և վառելանյութը թափել հրապարակում, ոստիկանություն, զբաղվեք. սրբազան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

«Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:

Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված «Pro Armenia. Քեզ համար, Հայաստան» և «Հայոց ցեղասպանությունը ֆրանսահայ արվեստագետների գործերում» խորագրերով ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության ղեկավար տիկին Անն-Լորանս Պետելը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր»,- ասված է հաղորդագրության մեջ: