Թուրքիան ԱՄՆ-ի հետ հեղուկ բնական գազի գնման երկարաժամկետ էներգետիկ համաձայնագիր է կնքել

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Թուրքական պետական BOTAŞ-ի և ամերիկյան էներգետիկ հսկա ExxonMobil-ի միջև կնքված նոր համաձայնագրով ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազը ձեռք կբերվի երկարաժամկետ մատչելի գնով։ Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը TRT Haber-ին տված հարցազրույցում խոսել է համաձայնագրի մանրամասներից։

«Սա կարևոր է Թուրքիայի գազամատակարարման դիվերսիֆիկացման համար։ Հուսով եմ, որ այն, ինչի մասին մենք այսօր խոսում ենք, բավական մեծ համաձայնագիր է, որպեսզի բավարարի այսօրվա Թուրքիայի կարիքների 8 տոկոսը»,- ասել է նա՝ նշելով, որ մեծ միջուկային ռեակտորների ուսումնասիրությունները շարունակվում են, և հնարավորություն կա համագործակցել ԱՄՆ-ի հետ փոքր մոդուլային ռեակտորների շուրջ, որոնք թույլ են տալիս էներգիայի փոխակերպում արդյունաբերության մեջ։

Ավելի վաղ Financial Times-ի հետ զրույցում Բայրաքթարն ասել էր, որ Թուրքիան բանակցություններ է վարում ամերիկյան ExxonMobil-ի հետ հեղուկ բնական գազի գնման բազմամիլիարդանոց գործարքի շուրջ՝ փորձելով զսպել իր կախվածությունը ռուսական էներգակիրներից։ Նա ասել էր, որ երկիրը ձգտում է կառուցել «մատակարարման նոր պորտֆել», որը նրան կդարձնի ավելի պակաս կախված որևէ գործընկերոջից։ Պաշտոնյան ընդգծել էր, որ Թուրքիան տարեկան կստանա մինչև 2,5 միլիոն տոննա հեղուկ բնական գազ Exxon-ի հետ քննարկվող երկարաժամկետ համաձայնագրի շրջանակում։

Թուրքիան նավթի և գազի առումով մեծապես կախված է Ռուսաստանից, Ադրբեջանից և Իրանից, ինչպես նաև Ալժիրից, Կատարից, ԱՄՆ-ից և Նիգերիայից հեղուկ գազի ներկրումներից:

Էմմա Չոբանյան