Եկեղեցին չի՛ կարող սահմանազատմամբ զբաղվել, թող իր բարեփոխումներով զբաղվի․ կա պետություն, որը կպաշտպանի ազգային շահերը․ Մելիքսեթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

Հայտնի դարձավ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքներից մեկը։ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից։

Հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը: Պեսկովը ևս հաստատել է այս տեղեկությունը։

Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում ոչ արդյունավետ է եղել՝ արդյունք չի տվել առճակատման քաղաքականությունը, և հիմա փորձում է կառուցողական որոշ քայլերով մեղմացնել հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը։

«Ակնհայտ է, որ Հայաստանը Ռուսաստանին այլևս չի ընկալում որպես անվտանգային երաշխիք, շահագրգռված չէ նախկինում եղած հարաբերություններով։ Դրանք շատ անհավասար էին, և ՌԴ-ն հասկանալով, որ այլևս չունի նախկին լծակները, դուրս է եկել Ադրբեջանից, փորձում է իրենց ցույց տալ կառուցողական»,- ասաց Սամվել Մելիքսեթյանը։

Քաղաքագետը խոսել է նաև մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում ընդդիմության և եկեղեցականների հրավիրած հանրահավաքի, սահմանազատումը կասեցնելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պահանջի, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա՝ սահմանազատում անելու իշխանության առաջարկին եղած այլընտրանքների կամ դրանց բացակայության հարցի, պատերազմի սպառնալիքի տակ սահմանազատման պրոցեսի, խաղաղության պայմանագիր կնքելու հավանականության և այլ թեմաների մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան