Թումանյան փողոցի Տերյան-Մաշտոց հատվածում թեղիները հատվել են․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Երևանի Թումանյան փողոցում այսօր առավոտից էլեկտրական սղոցի ձայն էր լսվում․ չնայած անձրևին՝ քաղաքապետարանի աշխատակիցները ծառեր էին հատում։ Տերյան փողոցից մինչև Մաշտոցի պողոտա ընկած հատվածում գրեթե բոլոր թեղիներն արդեն հատված են։

Կենսունակությունը կորցրած թեղիների փոխարինման աշխատանքներ են կատարվում․ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը այսպես փորձեց հիմնավորել ծառահատումը Factor․am-ի հետ զրույցում։ Նրա խոսքով՝ ծառերի փոխարինման աշխատանքների մասին վերջին ամիսների ընթացքում պարբերաբար բարձարաձայնվել է Երևանի քաղաքապետարանի կողմից։

Քաղաքապետարանի պաշտոնյայի տեղեկացմամբ՝ Թումանյան փողոցում հատվելու է ընդհանուր առմամբ մոտ 150 թեղի։ Բեգոյանը նշեց, որ հատվածի թեղիների փոխարեն տնկվելու է մոտ 200 ցերցիս տեսակի ծառ (հուդայածառ)։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենն ասաց, որ Թումանյան փողոցում գտնվող սոսիները չեն հատվելու։

«Մեր սոսիներով պարծենում ենք, իսկ թեղի ծառատեսակը Երևանում իրենց լավ չեն դրսևորում, դրանց օգտակար գործողության գործակիցը՝ թթվածնի մաքրման, այդքան մեծ չէ։ Ուստի՝ տնկվելու են ավելի մեծ ՕԳԳ ունեցող ծառատեսակներ։ Կոնկրետ այստեղ՝ Թումանյան փողոցում տնկվելու են ցերցիս տեսակի ծառ»,- ներկայացրեց նա։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը ծառերի փոխարինման աշխատանքներ սկսել էր դեռ անցյալ տարեսկզբից։ 2023 թվականի գարնանը Կասկադի հարևանությամբ մայթեզրերին գտնվող թեղիները հատվեցին և դրանք փոխարինվեցին սակուրաներով, ինչը բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունը հարուցեց․ շատերի համար առնվազն հասկանալի չէ, թե ինչու են քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները հատում իրենց բնորոշմամբ՝ առողջ ու գեղեցիկ ծառերը։

Այս տարի ևս մայրաքաղաքի տարբեր փողոցներում ծառեր են կտրվում․ քաղաքացիներն ու բնապահպանները բողոքում են, որ կենսունակ ծառեր են հատվում, մինչդեռ քաղաքապետարանից հավաստիացնում են՝ հին ծառերի փոխարեն տնկում են նոր ծառատեսակներ։

Մանյա Պողոսյան