Ավելի քան 50 թեղի է հատվել Սայաթ-Նովա պողոտայում․ դրանք փոխարինում են սոսիներով․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
Բոլորը

Սայաթ-Նովա պողոտայում այսօր ավելի քան 50 թեղի է հատվել։  Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Factor TV-ի հետ զրույցում պնդեց՝ հատվում են կենսունակությունը կորցրած և դեֆորմացված ծառերը։ Թեղիների փոխարեն գնդաձև սոսիներ են տնկվում։

Հիշեցնենք՝ մոտ երեք շաբաթ առաջ մեծ աղմուկ էին բարձրացրել Մոսկովյան փողոցի ծառահատումները․ այստեղ էլ թեղիների փոխարեն տնկվեցին սակուրաներ, որոնք, ըստ որոշ մասնագետների, չեն համապատասխանում երևանյան էկոմիջավայրին, խիտ սաղարթ չունեն և, ի տարբերություն թեղիների, վատ են կլանում փոշին։

Ծառերի փոխարինման համար քաղաքային բյուջեից 150 մլն դրամ է ծախսվել։ Factor TV-ն Արմեն Բեգոյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ առաջնահերթ չեն համարել արդեն իսկ հատված ծառերի փոխարեն նորերը տնկել, արդյո՞ք ծառերի փոխարինման այս ծրագիրը կապ ունի Երևանի ավագանու առաջիկայում սպասվելիք հերթական ընտրությունների հետ։

«Ինչո՞ւ չեք տեսնում, որ Բաղրամյան պողոտայում կոճղերը հեռացվեցին, և տնկվեցին նոր ծառեր՝ կաղնիներ, Էրեբունի փողոցում հենց այս պահին նախկինում կտրված, դատարկ բնաբաժակները փորվում են և կաղնիներ են տնկվում։ Նախատեսում ենք Ազատության պողոտայում դատարակ սոսիների լրացումներ անել։ Հատված ծառերը տասնյակ հազարներով են, և մեկ տարում մենք չենք կարողանալու բոլոր փողոցներում այդ լրացումներն անել։ Մաշտոցի պողոտայում ծառերի լրացումներ կանենք վերջում։ Սա մեր մեկ տարվա նախապատրաստան աշխատանքների արդյունքն է, մրցույթները հայտարարվել են դեռևս հոկտեմբեր ամսին և նախընտրական քարոզարշավ չէ սա»,- ասաց Արմեն Բեգոյանը։  

Չնայած պատասխանատուների վստահեցումներին, որ ամեն ինչ արվում է օրենքի շրջանակում՝ բնապահպանները շարունակում են, պնդել ծառերի փոխարինման ծրագիրը խնդրահարույց է։

Արփի Հակոբյան