ՀՀ-ն՝ կրկին ոչ իրավական պետության պահանջների կատարման մարտահրավերի առջև․ ՀՔԱՎ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Արդեն տևական ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ (այսուհետ՝ նաև ՀՔԱՎ գրասենյակ) հասարակական կազմակերպության իրավական պաշտպանության ներքո է գտնվում Բելառուսի Հանրապետության քաղաքացի Մակսիմ Վաիտկիավիչուսը։ Վերջինս գտնվում է քրեական հետապնդման մեջ՝ Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով /զինվորական ծառայության զորակոչի միջոցառումներից խուսափելը/, ինչի արդյունքում քաղաքացու նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում կիրառվել է 40-օրյա կալանք, որի ժամկետը երկարաձգվել է ևս 2 ամսով․ տեղեկացնում են ՀՔԱՎ-ից։

ՀՀ իրավասու մարմիններին ուղղված բազմաթիվ գրություններով, կայացված որոշումների բողոքարկումներով ներկայացվել և հիմնավորվել է, որ Մակսիմ Վաիտկիավիչուսը Բելառուսում ենթարկվում է քաղաքական հետապնդման, քանզի մշտապես մասնակցել և ընդգծված դիրքորոշում է ունեցել Բելառուսում ընդիմադիր ուժերի կողմից իրականացված բողոքի ակցիաներին, հրապարակային քննադատել գործող իշխանությունների հակաիրավական գործելաոճն ու քաղաքականությունը։ Արդյունքում, վերջինիս դեմ հարուցված քրեական գործը ընդամենը քաղաքական հետապնդման դրսևորում է և վերջինիս՝ Բելառուսի Հանրապետություն հետ վերադարձնելու իրավական լծակ։

Ըստ ներկայացվածի, օրերս ՀՔԱՎ գրասենյակը ստացել է Բելառուսի Հանրապետության Գլխավոր դատախազության կողմից Հայաստանի Հանրապետությանը ներկայացրած՝ Մակսիմ Վաիտկիավիչուսին արտահանձնելու վերաբերյալ միջնորդությունը, որը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության և ՀՀ կողմից ստանձնած միջազգային իրավական կարգավորումներիի հրամայականով պայմանավորված՝ պետք է մերժվի և ունենա իր հստակ իրավական դիրքրոոշումը, հակառակ պարագայում Հայաստանի Հանրապետությունը կդառնա քաղաքական հետապնդման ենթարկվող անձի իրավունքները կոպտորեն խախտող կողմ և անմիջական մասնակից՝ այդ իրավունքների հետագա խախտումների համար։

Համաձայն ՀՀ Սահմանադրության, ներպետական օրենսդրության և ՀՀ կողմից վավերացրած միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների, ոչ ոք չի կարող հանձնվել օտարերկրյա պետությանը, անգամ եթե դա անձի քաղաքացիության պետությունն է, եթե լուրջ հիմքեր կան կասկածելու, որ այդ պետությունում անձը կարող է ենթարկվել խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող պատժի կամ վերաբերմունքի:

Ուստի, պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ապօրինի ձեռբակալված և անազատության մեջ գտնվող Մակսիմ Վաիտկիավիչուսին և հստակ իրավաքաղաքական դիրքորոշմամբ՝ մերժել վերջինիս Բելառուսի Հանրապետություն արտահանձնելու միջնորդությամբ առաջադրված հակաիրավական պահանջը։

Միաժամանակ հայտարարում ենք, որ ՀՔԱՎ գրասենյակի կողմից շարունակվելու է ինչպես Մակսիմ Վաիտկիավիչուսի, այնպես էլ ՀՀ-ում գտնվող և կազմակերպությանը դիմած բոլոր այն օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը, որոնք ՀՀ են եկել՝ իրենց քաղաքացիության կամ բնակության պետությունում իրենց քաղաքական հայացքներով կամ համոզմունքներով պայմանավորված հետապնդումների պատճառով, իրենց պետությունում կան վերջիններիս դեմ հարուցված քրեական գործեր, միաժամանակ կա իրական վտանգ և սպառնալիք, որ իրենց պետություն հետ վերադառնալու դեպքում կենթարկվեն ֆիզիկական և հոգաբանական բռնությունների, անմարդկային կամ նվաստացնող պատժի կամ վերաբերմունքի, խոշտանգումների կամ մահապատժի։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը միաժամանակ հայտնում է, որ բոլոր այն օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր իրենց ունեցած համոզմունքների պատճառով իրենց երկրում ենթարկվել են հետապնդումների և այժմ գտնվում են ՀՀ-ի կողմից իրենց արտահանձնելու իրավական խնդրի առաջ, կարող են դիմել Կազմակերպությանը՝ համապատասխան անվճար իրավական աջակցություն ստանալու համար։