Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով
Հասարակություն
13.03.2024 | 17:52Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված կալանավորում խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով։ Այս տեղեկությունը հաստատեց Հակակոռուպցիոն դատարանի խոսնակ Մերի Գևորգյանը։
Հիշեցնենք, որ Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի դատական ակտ կայացնելու մեջ։
Ըստ մեղադրանքի՝ նա քննել է եղբոր հետ մտերիմ հարաբերություններ ունեցող անձի խափանման միջոցի հարցն ու նրան ազատ արձակել։ Ալեքսանյանը մեղադրանքը չի ընդունում․ նա կալանքի տակ էր 2022 թվականի հոկտեմբերից։