2025-ի բյուջեով ԱՄՆ-ն Ադրբեջանին նախատեսում է հատկացնել 9 մլն դոլար

Լուրեր

07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախօրեին հայտարարել է, որ 2025 թվականի ԱՄՆ պետբյուջեն նախատեսում է աջակցել ժողովրդավարությանը և խաղաղությանը Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Արևելյան Եվրոպայում և հակազդել «Ռուսաստանի և Չինաստանի վնասակար ազդեցությանը Եվրասիական տարածաշրջանում»։

Ադրբեջանական «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակիցը հայտնում է, որ Ադրբեջանին նախատեսվում է հատկացնել 9 մլն դոլար։ Ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ Ադրբեջանի բյուջետային հայտը չի ներառում ահաբեկչության դեմ պայքարի և ականազերծման ծրագրերի ֆինանսավորումը։

Ադրբեջանը 700,000 դոլար է ստանալու ռազմական կրթության միջազգային ծրագրի շրջանակներում, ինչը 100,000 դոլարով ավելի է, քան նախորդ տարի։ Բացի այդ՝  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Առողջապահության համաշխարհային ծրագրի շրջանակներում նախատեսված է Ադրբեջանին 2,5 մլն դոլար հատկացնել։

Վրաստանին նախատեսվում է հատկացնել 80 մլն դոլար, իսկ ահա Հայաստանին՝ 52 մլն դոլար։