Նոր Սահմանադրության վերաբերյալ չկա հայեցակարգ․ Նիկոլ Փաշինյան

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նոր Սահմանադրության վերաբերյալ չկա հայեցակարգ, չկա տեքստ։ Նոր Սահմանադրության վերաբերյալ կա քաղաքական խոսույթ և քաղաքական օրակարգ՝ իմ կողմից առաջարկվող ՀՀ ժողովրդին իր հիմնավորումներով»,- պարզաբանեց կառավարության ղեկավարը։

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու ժամկետների վերեբերյալ հարցին ի պատասխան Փաշինյանը նշեց, որ դա կլինի այն ժամանակ, երբ ինքն ու իր քաղաքական թիմը զգան, որ ՀՀ ժողովուրդը բավարար չափով տեղեկացված է՝ ինչ է տեղի ունենում, ինչի համար և թե որ բովանդակությունն ինչ խնդիր է լուծելու։

Ինչ վերաբերում է Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի ներառմանը՝ Փաշինյանն ընդգծեց, որ 2022 թվականի օգոստոսի 23-ին ուղերձ է հղել, որում ձևակերպել է այն, ինչ ասել է վերջերս հրապարակային։

«Եթե ես 2020 թվականի օգոստոսի 23-ին այդ թեմային անդրադարձել եմ, պարզ է, որ այդ մտքերը, այդ գաղափարները, այդ խնդիրները, այդ երկմտություններն այդ օրն առավոտյան չէին ծնվել, ոչ էլ դրա նախորդ օրը։ Ես տասնյակ աշխատանքային փակ քննարկումներ եմ ունեցել 2021 թվականին, 2020-ին, նույնիսկ՝ 2019-ին։ Շատերը փորձ են անում դրան ուրիշ ենթատեքստ տալ, չնայած դա էլ քննարկման մաս է, ես դրան էլ եմ լավ վերաբերվում», – արձանագրեց վարչապետը։