Բաքվում ահաբեկչությունների կատարման ահազանգերը խուճապ են առաջացրել դպրոցներում

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում նախօրեից տագնապալի հաղորդագրություններ են տարածվում, որ մի խումբ անձինք Բաքվում պատրաստվում են ահաբեկչական գործողություններ իրականացնել։ Մասնավորապես, խոսքը Բաքվում դպրոցների և առևտրի կենտրոնների վրա հարձակման ու երեխաների սպանության մասին։ Ըստ տարածվող հաղորդագրությունների՝ «ցանկանում են զանգվածային սպանություն կազմակերպել դպրոցներում»։

Ադրբեջանական լրատվամիջոցներին ՆԳՆ-ից հայտնել են, որ հետաքննություն է իրականացվում, հարցը վերահսկողության տակ է։

Այս հաղորդագրությունները խուճապային տրամադրություններ են առաջացրել, բազմաթիվ ծնողներ երեխաներին վախեցել են այսօր դպրոցներ ուղարկել։ Ոստիկանությունն իր հերթին ուժեղացրել է Բաքվի դպրոցներում անվտանգության միջոցառումները։

Ադրբեջանի գիտության և կրթության նախարարությանն առընթեր նախադպրոցական և հանրակրթության պետական ​​գործակալությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հարցը պատկան մարմինների հսկողության ներքո է։

«Ներկայում ուսումնական գործընթացը շարունակվում է բնականոն հունով։ Ծնողներին հորդորում ենք չանհանգստանալ, իսկ սոցիալական ցանցերի օգտատերերին՝ զերծ մնալ հանրությանն անհանգստացնող կոչերից»,- ասվում է հայտարարության մեջ։