Կանանց հարցերով խորհուրդ՝ տղամարդ նախագահով. ինչով է զբաղված կառավարությանն առընթեր մարմինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
Բոլորը

Ծաղիկներ, ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ։ Այսօր պարզապես Մարտի 8-ն է՝ կանանց միջազգային օրը։ Ծաղիկների մեծածախ վաճառքի կետերում աշխուժությունը սկսել է դեռ երեկվանից․ ովքեր էլ չեն հասցրել՝ այսօր մի կլորիկ գումար են վճարում ոչ այդքան կլորիկ ծաղկեփնջի համար։

Քչերը գիտեն, որ մարտի 8-ն ի սկզբանե նշվել է որպես աշխատավոր կանանց միջազգային օր գերմանացի հեղափոխական Կլարա Ցետկինի նախաձեռնությամբ։ Օրը խորհրդանշում է կանանց իրավունքների համար պայքարը։ Արդյո՞ք Հայաստանում պաշտպանված են կանանց իրավունքները՝ փորձել ենք ճշտել քաղաքացիներից։

Հայաստանում 2022 թվականին կանանց կեսից ավելին՝ 620 հազար կին, աշխատանք չի ունեցել ու չի փնտրել՝ հիմնականում զբաղված լինելով տնային տնտեսությամբ։ Հայաստանում կանայք շաբաթական մինչև 58,5 ժամ ծախսում են տնային աշխատանքներ կատարելու վրա՝ լվացք, արդուկ, տան մաքրման աշխատանքներ, սննդի պատրաստում, այն դեպքում, երբ տղամարդիկ այդ աշխատանքների վրա ծախսում են առավելագույնը շաբաթական 28,4 ժամ։ Ամբողջ աշխարհում կանայք տարեկան չեն ստանում 10,9 տրիլիոն դոլար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է ընդգծել կանանց դերի բարձրացման, կառավարման համակարգում կանանց ներգրավման և երկրի զարգացման գործում կանանց պոտենցիալի լիարժեք օգտագործման կարևորությունը։

«Այսօր ուրախությամբ և հպարտությամբ ենք արձանագրում, որ Հայաստանի բազմաթիվ կանայք ներգրավված են տնտեսական գործունեության մեջ և ամենօրյա ստեղծարար աշխատանքով արժեք են ստեղծում, հարկեր վճարում: Այսօր բազմաթիվ կանայք ներգրավված են իրավապահ համակարգում, ծառայում են ոստիկանությունում և բանակում, ու մենք ուզում ենք, որ նրանց թիվը մեծանա, որովհետև դա բխում է մեր երկրի շահերից: Այսօր բազմաթիվ կանայք պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում: Ու կարևոր է նաև ընդգծել, որ այդ պաշտոններում նրանց հայտնվելու պատճառը կին լինելը չէ, այլ լավ մասնագետ, կառավարիչ, կազմակերպիչ, գործիչ լինելը»,- մասնավորապես նշված է Փաշինյանի այսօրվա շնորհավորական ուղերձում։

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ ղեկավար պաշտոններ զբաղեցնողների մեծ մասը տղամարդիկ են։

Գործադիր իշխանությունում 12 նախարարներից միայն 2-ն են կանայք՝ առողջապահության և ԿԳՄՍ նախարարները, 48 փոխնախարարներից 37-ը տղամարդիկ են, միայն 8-ը՝ կանայք։

Ազգային ժողովում գործում է քվոտավորման սկզբունքը։ Այսպիսով՝ խորհրդարանում կանայք կազմում են 34 %-ը՝ 108 պատգամավորնեից միայն 38-ն են իգական սեռի ներկայացուցիչներ։

Գրեթե նույն պատկերն է նաև դատական իշխանությունում։ 2022 թվականին 389 դատավորներից միայն 93-ն են կանայք։

Կանանց ռեսուրսային կենտրոնի գործադիր տնօրեն Անուշ Պողոսյանը նշում է․ կարծրատիպային մոտեցումները, սեռով պայմանավորված խտրական վերաբերմունքը հաճախ հետ է պահում կանանց ղեկավար պաշտոնների հավակնելու մտքից։

Մանրամասները՝ տեսանյութում։