Քերոբյանի գործով գաղտնալսումներ են իրականացվել․ նախարարն ու մյուսները չեն ընդունում մեղադրանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 14:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
05.08.2026 | 14:31
Էլեկտրոմոբիլ` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 4-ը ներառյալ
05.08.2026 | 14:20
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի միջոցները․ բյուջեն հասել է 402 մլն դոլարի
05.08.2026 | 14:14
Նովակ Ջոկովիչը թենիսի բարեփոխման առաջարկ է արել
05.08.2026 | 14:05
Դերձակներին և կոշկակարներին փոխարինել են մերկապարուհիները․ Հակոբյանը՝ գույքի մասնավորեցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:54
Արարատ Միրզոյանը Սոկոլովի և ԱՄՆ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ին վերաբերող հարցեր
05.08.2026 | 13:45
«Ես մանկապարտեզ չունեմ, այ ցավդ տանեմ․ աչքիս՝ ես ու դու մենակ չունենք»․ ԱԺ-ում կատակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:36
Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում
05.08.2026 | 13:34
Հայտնի է՝ որքան աշխատավարձ է «Ռեալն» առաջարկել Վինիսիուսին նոր պայմանագրով
05.08.2026 | 13:25
Ընտրություններից մեկ շաբաթ անց հարկայինը զինված մտել է մեր ընկերություններ ստուգումների. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:17
Կառավարությունը նախատեսում է շուրջ 320 մլն դոլարի նոր բյուջետային վարկեր ներգրավել ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
05.08.2026 | 13:08
Արագածոտնի մարզի դատախազությունը դատարան է ուղարկել ծանր հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական գործ
05.08.2026 | 12:59
Թրամփի գոլֆի դաշտի մոտ զինված տղամարդ է ձերբակալվել
05.08.2026 | 12:53
Տեսչական մարմինը զգուշացնում է՝ բարձր ջերմաստիճանի պատճառով աճել է հրդեհների և պայթյունների վտանգը
05.08.2026 | 12:44
Նեթանյահուն մերժել է Թրամփի առաջարկած Գազայի ծրագիրը և հրաժարվել զորքերը դուրս բերել՝ մինչև ՀԱՄԱՍ-ի զինաթափումը
Բոլորը

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանն այսօր ասուլիս էր հրավիրել։ Պնդեց՝ այս աղմկահարույց գործով վարչապետին կաբինետային մակարդակի զեկուցողներ են եղել, որոնք, ըստ նրա, ապատեղեկատվություն են տրամադրել։

Հունվարի վերջին մեծ աղմուկ հանած գործը վերաբերում է Էկոնոմիկայի նախարարության կողմից հայտարարված մրցույթներից մեկին, որի ժամանակ «Սիներջի» և «Հարմոնիա» ընկերություններից հաղթող է ճանաչվել «Սիներջի»-ն։ Մյուս ընկերությունը դիմել է դատարան և վիճարկել մրցույթի արդյունքները, ինչը բավարարվել է դատարանի կողմից։ Հենց այս որոշումն է հիմք հանդիսացել քննչական գործողություններ սկսելու համար․ իրավապահների կողմից խնդրահարույց է դիտարկվել «Սիներջի»-ի հաղթանակն այն դեպքում, երբ «Հարմոնիա»-ն ավելի ցածր գին է առաջարկել մրցույթի ժամանակ։

Արդյո՞ք այս ամենի հետ անմիջական կապ է ունեցել այդ ժամանակ գերատեսչության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Քերոբյանը։

Հրաժարականի մասին գրառման մեջ վստահության և համագործակցության համար վարչապետին շնորհակալություն հայտնած Քերոբյանը դեռ խափանման միջոցի քննության օրն էր լրագրողներին ասել՝ հրաժարական ներկայացնելու առաջարկ իրեն արել է Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Քերոբյանը, սակայն, չէր հստակեցրել հրաժարականի պատճառը, ինչից ժամեր անց նա արդեն մեղադրյալի կարգավիճակում էր։

Մինչ օրս ինչպես Քերոբյանը, այնպես էլ նրա պաշտպանը խուսափում են հստակ պատասխանել՝ արդյո՞ք նախկին նախարարն իրեն մեղադրանք առաջադրելու կամ հրաժարականի դրդելու մեջ քաղաքական ենթատեքստ կամ տարր է տեսնում։

Այսօր Էկոնոմիկայի նոր նախարար Գևորգ Պապոյանին գերատեսչության աշխատակիցներին ներկայացնելիս Փաշինյանը կրկին անդրադարձավ նախկին գործընկերոջը։

Քերոբյանի՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, իսկ «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանի և աշխատակից Լիլի Մկրյանի՝ դրան օժանդակելու մեղադրանքը որևէ ձևով չի ապացուցվում, հայտարարում է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Ինչպես Քերոբյանը, այնպես էլ մյուս մեղադրյալներն առաջադրված մեղադրանքը չեն ընդունում և պնդում, թե պետությունն էական վնաս չի կրել։

Ավելին՝ պաշտպանն ընդգծում է, որ այս դեպքում գործ ունենք ոչ թե հանցանքի, այլ զանցանքի հետ։

Factor TV-ի տեղեկություններով՝ պաշտոնատար անձանց և գործով անցնող մյուսների մասով գաղտնալսումներ են իրականացվել։ Այս մասով Ալեքսանյանը, նախաքննական գաղտնիքից ելնելով, շատ տեղեկություններ չհաղորդեց։

Գլխավոր դատախազությունը մեղադրյալներից երեքի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի որոշումից գրեթե երկու շաբաթ անց սեփական նախաձեռնությամբ փոխելու նոր որոշում կայացրեց։ Նախաքննական մարմինը դա բացատրում էր, թե մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ։ Ալեքսանյանի դիտարկմամբ՝ ի սկզբանե խափանման այլ միջոց ընտրելը չէր կարող որևէ ազդեցություն ունենալ գործի վրա։

Ընտրված խափանման միջոց կալանքի մասով երեկ Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանը ևս կարևոր արձանագրում է կատարել՝ «Սիներջի» ընկերության աշխատակից Լիլի Մկրյանի խափանման միջոցը ոչ իրավաչափ է ճանաչվել։

Այս գործով անցնող 7 մեղադրյալներից որևէ մեկն այս պահին կալանքի տակ չէ․ խափանման միջոց կալանքը փոխարինված է կա՛մ գրավով, կա՛մ տնային կալանքով, կա՛մ չհեռանալու մասին ստորագրությամբ։ Պաշտպանները, շատ մանրամասներ չհայտնելով, նշում են՝ առերեսումներ և հարցաքննությունները շարունակվում են։

Ի վերջո, ովքե՞ր կհայտնվեն ամբաստանյալի աթոռին, արդյո՞ք նախաքննական մարմինները կկարողանան հաստատել մեղադրանքը և գործն ուղարկել դատարան, ցույց կտա ժամանակը։ Իսկ այս պահին տնային կալանքի ամենախիստ պայմաններում գտնվող Քերոբյանն աշխատանք է փնտրում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան