Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը վերընտրվելու դեպքում կառաջադրվի նաև երկրի նախագահի պաշտոնում

Լուրեր

07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է, որ իր կուսակցությունը չի վարանի Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին առաջադրել որպես նախագահի թեկնածու, եթե նա կրկին հաղթի մարտի 31-ին նշանակված տեղական ընտրություններում։ Օզելն այս մասին հայտարարել է ընդդիմադիր Halk TV-ի եթերում։

«Եթե Էքրեմ Իմամօղլուն հաղթի ընտրություններում, եթե հարցումները ցույց տան, որ նա առաջ է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, մենք չենք վարանի նրան առաջադրել որպես նախագահի թեկնածու»,- ասել է Օզելը։

Թուրքիայում նախագահական հաջորդ ընտրությունները պետք է տեղի ունենան 2028 թվականին։ Էրդողանը, որը 2023-ի մայիսին նախագահի պաշտոնում ևս մեկ ժամկետով ընտրվեց, հայտարարել է, որ այլևս չի առաջադրվելու։

Իմամօղլուն, որն այժմ ձգտում է վերընտրվել Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում, անցյալ տարվա մայիսի նախագահական ընտրություններում Էրդողանի հավանական մրցակիցն էր։ Սակայն CHP-ի այն ժամանակվա առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն առաջադրվեց որպես ընդդիմադիր դաշինքի նախագահի միասնական թեկնածու և ընտրությունների երկրորդ փուլում պարտվեց Էրդողանին։ Նոյեմբերին կայացած համագումարում Քըլըչդարօղլուն հեռացվեց կուսակցության ղեկավարությունից։

Թեև հարցումները ցույց են տալիս, որ Իմամօղլուն առաջ է անցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Ստամբուլի քաղաքապետի թեկնածու, նախկին նախարար Մուրադ Քուրումից, այս անգամ նրան ավելի բարդ ընտրություններ են սպասվում, քանի որ 2019 թվականին նրա թեկնածությունը պաշտպանում էին քրդամետ և ազգայնական կուսակցությունները, որոնք հիմա առաջադրում են սեփական թեկնածուներին։

CHP-ն Ստամբուլի և Անկարայի նկատմամբ առաջին անգամ վերահսկողություն է հաստատել 2019 թվականին՝ վերջ տալով այդ քաղաքներում ԱԶԿ-ի և նրա նախորդների երկարամյա կառավարմանը:

Մայիսին կայացած նախագահական ընտրություններում ևս մեկ ժամկետ ապահովելուց հետո Էրդողանը նպատակադրված է իր ղեկավաարած կուսակցությամբ հաղթել երեք խոշոր քաղաքների՝ Ստամբուլի, Անկարայի, Իզմիրի ՏԻՄ ընտրություններում։

Էմմա Չոբանյան