Քննարկվել է դատաիրավական համակարգում բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմների ներդրմանն առնչվող նախաձեռնությունը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 6-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը․ տեղեկացնում են

Դատավորների, դատախազների, քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության, ինչպես նաեւ Քննչական եւ Հակակոռուպցիոն կոմիտեներում առաջխաղացման ենթակա անձանց բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգերի ներդրմանն ուղղված նախաձեռնությունն առաջինից երկրորդ ընթերցում փոփոխվել է հանձնաժողովի անդամների ներկայացրած առաջարկների հիման վրա:

Նախաձեռնությամբ դատավորների դեպքում բարեվարքության ընթացիկ ուսումնասիրությունն առաջարկվում էր իրականացնել չորս տարին մեկ, իսկ մնացած սուբյեկտների դեպքում` երեք տարի պարբերականությամբ: Ներկայումս սահմանվում է, որ բարեվարքության ստուգման գործընթացը կիրականացվի պաշտոնում նշանակվելուց վեց տարի անց` մեկ անգամ: «Ժամկետի հաշվարկը սկսվելու է պաշտոնում նշանակվելու օրացուցային տարվան հաջորդող 6-րդ տարում: Իսկ այն դեպքում, երբ մինչեւ վեց տարվա ժամկետի լրանալն անձն ընդգրկվում է առաջխաղացման ցուցակներում, ապա ժամկետի հաշվարկը սկսվում է առաջխաղացման գործընթացից եւ դրան հաջորդող տարվանից»,- նշել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը:

2024-2027 թվականների ժամանակահատվածում որոշակի հերթականությամբ բարեվարքության առաջին ընթացիկ ուսումնասիրություն անցնելու են այն անձինք, որոնք մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը չեն անցել բարեվարքության ուսումնասիրություն: Իսկ այն անձինք, որոնք մինչեւ նախաձեռնության ուժի մեջ մտնելը պաշտոնում նշանակվելիս անցել են բարեվարքության ուսումնասիրություն, ընթացիկ ուսումնասիրություն կանցնեն ընդհանուր կարգով. ժամկետը կհաշվարկվի վերջին նշանակմանը հաջորդող օրացուցային տարվանից:

Հանվել է բարեվարքության խորհրդատվական բնույթի եզրակացությունների եզրափակիչ մասերի հրապարակայնության պահանջը: Քննարկումների արդյունքում նաեւ հանվել է դրական վերապահումով բարեվարքության եզրակացության տեսակը: Որոշվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հնարավորություն տալ տրամադրելու միայն դրական կամ բացասական բնույթի եզրակացություն:

Կատարվել են նաեւ տեխնիկական բնույթի բարելավումներ:

Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են առաջարկվող կարգավորումներով դատավորներին հավելյալ պարտավորություններով ծանրաբեռնելուն, պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգումների պարբերականությանն ու բովանդակությանը, հանրային ծառայության քաղաքականության սկզբունքների լիարժեք ապահովմանը եւ այլն:

Փոխնախարարի տեղեկացմամբ երբեւէ բարեվարքության ստուգումներ չանցած դատավորները, դատախազները եւ քննիչները նախաձեռնության ընդունումից հետո ստուգվելու են մինչեւ 2027 թվականը:

Հարակից զեկուցող, պատգամավոր Արփինե Դավոյանի դիրքորոշումը բարձրաձայնել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նա նշել է, որ էական փոփոխությունների ենթարկվելով` նախաձեռնությունը բարելավվել է, եւ կարեւոր են կանոնակարգումներով նախատեսված կարգավորումները: Վլադիմիր Վարդանյանն ընդգծել է, որ ԿԿՀ-ն ստուգում է անձի բարեվարքությունը, բայց չի կարող անդրադառնալ վերջինիս մասնագիտական որակներին, աշխատանքային պարտականություններին:

Լրամշակված օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթը լրամշակվել է, նախագծում ներառվել է հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանի առաջարկը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ եւ 9-րդ հիմքերով պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման արդյունավետ գործիքակազմ, ապահովել պետության սեփականություն դարձած նվերների տնօրինման ընթացակարգի միասնականությունը եւ կանխատեսելիությունը, ապահովել պետական սեփականություն հանդիսացող գույքի միասնական սկզբունքներով, նպատակային եւ արդյունավետ կառավարումն ու տնօրինումը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: