Զելենսկին երբեք չի խնդրել օտարերկրյա զորքեր ուղարկել․ Ջոն Քիրբի

Լուրեր

07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
Բոլորը

Զելենսկին երբեք չի խնդրել օտարերկրյա զորքեր ուղարկել Ուկրաինա, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայի ղեկավարը «խնդրում է Ուկրաինայի զինված ուժերին տալ միջոցներ և հնարավորություններ՝ դիմակայելու ռուսական ագրեսիային», և ԱՄՆ-ը հենց դրանով պետք է օգնի Ուկրաինային։
ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի այս խոսքերը հնչել են ի պատասխան լրագրողի այն հարցին, թե ինչպես է Սպիտակ տունը վերաբերվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերին։ Անցյալ շաբաթ նա ասել էր, որ չի բացառում ապագայում Ուկրաինա արևմտյան ցամաքային ուժեր ուղարկելը։ Իսկ երեկ Մակրոնը ԵՄ երկրներին կոչ էր արել «վախկոտ չլինել» և աջակցել Կիևին՝ «առանց իրենց համար որևէ սահմանափակում մտցնելու»։
«Ես չեմ պատրաստվում գնահատել նախագահ Մակրոնի խոսքերը: Նա, անշուշտ, ունի բոլոր իրավունքներն ու հնարավորությունները խոսելու իր և իր տեսակետների օգտին», – ասել է Քիրբին: «Ես կարող եմ խոսել միայն նախագահ Բայդենի՝ մեր գլխավոր հրամանատարի անունից: Եվ նախագահը ընդգծել է՝ վերջին մի քանի տարիների ընթացքում մենք չափազանց ուժեղ առաջնորդություն ենք ցուցաբերել Ուկրաինային աջակցելու միջազգային ջանքերում: Մենք այժմ Կոնգրեսի օգնության կարիքն ունենք՝ հաստատելու լրացուցիչ ֆինանսավորում, որպեսզի մենք կարողանանք շարունակել այս ուժեղ առաջնորդությունը և ավելի շատ աջակցություն ցուցաբերելու ավելի քան 50 երկրների կոալիցիային, որոնք միավորվել են Ուկրաինային օգնելու համար»:
Քիրբին հավելել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «պատերազմի հենց սկզբից հասկացրել է, որ չի պատրաստվում ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա կռվելու»։
Մակրոնի հայտարարությունից հետո իրենց զորքերը Ուկրաինա ուղարկելու գաղափարը մերժել են Լեհաստանը, Գերմանիան, Չեխիան, Բուլղարիան, Իսպանիան և Իտալիան։ Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինա զորքեր մտցնելու պլաններ չունի։ Կանադան, որը նաև Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է, հայտարարել է, որ տեսականորեն կարող է զորքեր տեղակայել Ուկրաինայում, բայց միայն ռազմաճակատից հեռու տարածքներում ուկրաինացի պաշտպաններին մարզելու համար:
Ինչ վերաբերում է Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնությանը, մինչ Կոնգրեսում դրա ֆինանսավորման մասին օրինագիծը քննարկման փուլում է, Պենտագոնը դիտարկում է այդ նպատակով սեփական պահուստներն օգտագործելու հնարավորությունը, որի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 4 միլիարդ եվրո։