Նայեք ի՜նչ թատրոններ են` Ազգային ժողով, Երևանի ավագանի`դրա´նք փակեք. Լևոն Հարությունյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
Բոլորը

«Ինչ-որ կլոր կնիք կամ թղթի կտոր չի կարող ավելացնել կամ պակասեցնել իմ հպարտությունը, այնպես որ, ուրախ եմ, որ կոչումներ չունեմ: Բայց երբ կառավարությունը իր վրայից ուզում է գցել այդ բեռը և չեղարկել պետական կոչումները, վախենում է ստատուս տալ մարդկանց, որոնք իրենցից ինչ-որ բան են ներկայացնում, պետք է դրա դիմաց նոր բան առաջարկի»,-Factor TV-ի հետ զրույցում նշում է դերասան Լևոն Հարությունյանը:
Նրա համոզմամբ`մեր պետության ամենամեծ խնդիրն այն է, որ այսօր ոչ ոք իր տեղում չէ. «Օրինակ`ո՞վ է Արդարադատության նախարարի տեղակալին իրավունք տվել Նիկոլայ Ծատուրյանի մասին ասել. «Կոչում ունի, բայց ո՞վ է նրան ճանաչում»: Այս կառավարությունը ժողովրդին քնեցրել է, ամեն օր մի ծիծաղելի փաստարկ է հնչում կառավարության շուրթերից մե´կ ասֆալտի, մե´կ «խոպանչիների» մասին. մինչև ե՞րբ»:
Լևոն Հարությունյանը նշում է, որ ներկայիս կառավարությունն իր գործելաոճով ստիպեց չհավատալ որևէ իշխանության. «Նայում եմ մեր կառավարությանը, կծկվում եմ, ասում եմ` սրա՞նք են մեզ խաբել, այս իշխանությունը զգաց աթոռի համն ու ճզմեց իմ հպարտությունը: Այսպիսի ֆինալ ես չէի պատկերացնի: Չեմ ընդունում, երբ ասում են`եթե ոչ Փաշինյանը, բա էլ ո՞վ. դա զզվելի փաստարկ է…»:
Դերասանը խոսում է նաև Ազգային ժողովի, Երևանի ավագանու մասին, տեսակետ հայտնում, որ այդ կառույցներում ոչ կոմպետենտ մարդիկ են աշխատում. «Ազգային ժողովը մեծերի մանկապարտեզ է, որտեղ դաստիարակ չկա, նայեք ի՜նչ թատրոններ են` Ազգային ժողով, Երևանի ավագանի`դրա´նք փակեք»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան