Լավրովը՝ «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների ներկայության շուրջ քննարկումների մասին

Լուրեր

07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
Բոլորը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է այն տեղեկություններին, որ Հայաստանի իշխանությունները քննարկում են Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության նպատակահարմարությունը:

«Ես չեմ կարող հաստատել այդ հաղորդագրությունները, չնայած դա լիովին տեղավորվում է այն դիրքորոշումների տրամաբանության մեջ, որոնք այժմ ունի հայկական ղեկավարությունը», – ասել է Լավրովը Անթալիայում դիվանագիտական ֆորումի արդյունքներն ամփոփող ասուլիսում, հաղորդում է ТАСС-ը:

Ըստ Լավրովի՝ որոշ հայ գործիչներ «սխալ են համարում Մոսկվայի հետ Երևանի համագործակցությունը վերջին երեք տասնամյակների ընթացքում»: Դա, նախարարի կարծիքով, բավական ցուցադրական դիրքորոշում է։

«Այստեղից էլ գալիս են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության գնահատականները, որ, իբր, կառույցը չի կատարել իր պարտավորությունները Հայաստանի հանդեպ։ Այստեղից էլ պաշտոնական անձանց հայտարարություններն այն մասին, որ 2020 թվականի սեպտեմբերին հենց Ռուսաստանն է հրահրել Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա»,- ասել է  Լավրովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Factor.am-ին ՀՀ բարձրաստիճան աղբյուրը փոխանցել էր, որ քննարկվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահների հեռացման հարցը։