Ադրբեջանական դիրքում կրակոցներ են հնչել. ինչ է նախորդել հակառակորդի զինվորի գերեվարմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Ադրբեջանի բանակի զինված զինծառայողն այսօր վաղ առավոտյան՝ ժամը 05:15-ի սահմաններում հատել է Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը։ Այս մասին օրվա երկրորդ կեսին հայտնեց ԱԱԾ-ն, երբ տեղեկությունն արդեն տարածվել էր համացանցում։ Հատուկ ծառայության փոխանցմամբ՝ ադրբեջանցի զինծառայողը զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Նա վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից։

Հայաստանի ԱԱԾ-ն այլ  տեղեկություններ չի հայտնում։ Որոշ մանրամասներ Factor TV-ին հաղորդեց Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը։ Նրա փոխանցմամբ՝ մինչ ադրբեջանցու՝ ՀՀ տարածք անցնելը թշնամու դիրքերում կրակոցներ և վեճի ձայներ են լսվել։

Ըստ ավագանու անդամի՝ երկու զինվոր է հատել շփման գիծը, սակայն մեկին հաջողվել է հետ փախչել։ Այս տեղեկությունը պատասխանատու գերատեսչությունները չեն հաստատում։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մի քանի վարկած է նշում, թե ինչը կարող էր պատճառ լինել, որ թշնամու բանակի զինվորը հատեր շփման գիծը։ ՔՊ-ական պաշտոնյան չի բացառում  նաև դիվերսիայի վարկածը։

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են հաղորդել շփման գիծը հատած ադրբեջանցի զինծառայողի մասին։ Նրա անունը Ռուսլան Փանախով է։ Ծառայության է անցել յոթ ամիս առաջ՝ օկուպացված Բերձորում։

Տեղի բնակիչներից մեկը Factor TV-ին փոխանցեց, որ ադրբեջանցու՝ գյուղին մոտենալու մասին տեղեկությունը վաղ առավոտից է տարածվել։ Նրա փոխանցմամբ՝ ադրբեջանցի զինվորին հայկական կողմը բռնել է իր տնից ամենաշատը 1 կմ հեռավորության վրա։  Տեղի բնակչի խոսքով՝ իրավիճակը գյուղում կայուն է։

Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմը 2023 թվականի ապրիլի 11-ին կրակ էր բացել Տեղ գյուղի ուղղությամբ, որից հետո օկուպացրել էր գյուղի վարելահողերի հսկայական մասը։ Հայկական կողմը դիրքային այդ մարտերի ժամանակ չորս զոհ և վեց վիրավոր ունեցավ։ Շուրջ մեկ տարի անց ինչպե՞ս է ստացվում, որ ադրբեջանական կողմը կարողանում է նույն ուղղությամբ շփման գիծ հատել, ինչո՞ւ թերությունները վերացված չեն, հետաքրքրվեցինք Անդրանիկ Քոչարյանից։

Արդյո՞ք հայկական կողմը գերեվարված ադրբեջանցուն կփոխանցի Բաքվին։ Անդրանիկ Քոչարյանն ասում է՝ նման սցենարը կքննարկվի, երբ պարզ դառնա, թե ինչ նպատակով է ադրբեջանցի ժամկետային զինծառայողը մտել ՀՀ տարածք։ ՀՀ ՔԿ-ն դեռևս չի հայտնում, թե ինչ մեղադրանք է առաջադրվելու։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 13-ին հայկական կողմը Բաքվին վերադարձրեց ՀՀ տարածք ներխուժած երկու զինծառայողի, որոնցից մեկը դատապարտվել էր ցմահ, իսկ մյուսը՝ 15 տարվա ազատազրկման։ Բաքուն էլ Երևանին վերադարձրեց դեռևս 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված 32 հայ ռազմագերու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան